Ներքին 3 տարի առաջ - 15:29 02-09-2023

Մենք շարունակում ենք ԼՂ հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության խնդիրների մասին խոսել․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել ԼՂ անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ․

«Սիրելի՛ հայրենակիցներ, 32 տարի է անցել Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունումից:

Հռչակագիրն այդ տարիներին արյունաքամ եղած Լեռնային Ղարաբաղի հայության փրկօղակը դարձավ: Ցավոք, մեր հայրենակիցների հանդեպ չեն դադարում Ադրբեջանի սպառնալիքները, շրջափակումն անդառնալի հետեւանքներ է թողնում նրանց կենսակերպի վրա: 120 հազար հայ յուրաքանչյուր օր արթնանում է անորոշության, սպասման եւ սպառնալիքի ներքո: Քաղաքակիրթ աշխարհի հայացքն անգամ չի սաստում ադրբեջանական նկրտումները, եւ միջազգային բարձր ատյանի որոշումը չի կատարվում:

Մենք շարունակում ենք ԼՂ հայության անվտանգության եւ իրավունքների պաշտպանության խնդիրների մասին խոսել` ակնկալելով մեր միջազգային գործընկերների ամուր աջակցությունը:

Փա՛ռք ԼՂ անկախության համար անձնվիրաբար զոհված բոլոր քաջերին, ամուր կամք եւ տոկունություն իրենց հայրենիքում ապրող մեր հայրենակիցներին»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով