Ներքին 3 տարի առաջ - 13:00 30-08-2023

«SOS Artsakh»․ սեպտեմբերի 2-ին աշխարհի 10 երկրներում բողոքի ակցիաներ են լինելու  

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը, խորհրդարանական ընդդիմությունը հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում։

Oragir.News-ի տեղեկություններով, նույն օրը հայկական սփյուռքը նույնպես պատրաստվում է մեծ ակցիաներ իրականացնել։ Ակցիաներին մասնակցելու են աշխարհի 10 երկրների տարբեր քաղաքներում բնակվող հայեր։

«SOS Artsakh» խորագիրը կրող համաժամանակյա հանրահավաքներ ու բողոքի ակցիաներ են լինելու ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Կիպրոսի, Կանադայի, ինչպես նաև Հայաստանի տարբեր քաղաքներում ու Ստեփանակերտում։

Ակցիաների մասնակիցները պահանջելու են վերջ դնել Արցախում ցեղասպանություն կատարելու փորձին, կատարել ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանի որոշումը՝ վերաբացել Լաչինի միջանցքը, ապահովել անվտանգ օդային երթևեկություն դեպի Արցախ։




Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում