Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:10 24-08-2023

ՔՊ-ում մարտական են տրամադրված․ Երևանում իշխանություն պահելը կենաց-մահու հարց է․ Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է.

«Երեկվանից մեկնարկել է Երեւանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավը:

Քաղաքապետի 14 թեկնածուները 24 օր շարունակ կշրջեն Երեւանի վարչական շրջաններով եւ խոստումներ կտան երեւանցիներին։

Քարոզարշավին թերեւս ամենամարտականը տրամադրված է իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը, որի համար Երեւանում իշխանություն պահելը կենաց-մահու հարց է:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում այնքան լուրջ են տրամադրված, որ բոլոր պատգամավորներին եւ ավագանու ցուցակի անդամներին հրահանգվել է ոչ միայն ակտիվորեն մասնակցել քարոզարշավին, ամեն քայլափոխի շրջել Տիգրան Ավինյանի հետ, այլ նաեւ մարդաքանակ ապահովել նախընտրական քարոզարշավների ժամանակ, որպեսզի համոզեն, որ իրենք Երեւանում իսկապես մեծ ընտրազանգված ունեն:

Այլ կերպ ասած, ՔՊ-ականները քարոզարշավ են անում իրենց ծանոթ-բարեկամներով՝ տպավորություն ստեղծելով, թե քարոզարշավը մարդաշատ է:

«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեց՝արդյոք ինքն արդեն նման հրահանգ ստացել է, եւ ինչ քայլեր է անում քաղաքական իշխանության պահանջները բավարարելու համար:
«Այդպիսի հրահանգ չկա, բայց կա կուսակցության վարչության որոշում՝ քարոզարշավին ակտիվորեն մասնակցելու համար։ Կուսակցական ես, պատգամավոր ես, թե այլ պաշտոնյա, կապ չունի, պետք է մասնակցես քարոզարշավին, բայց հրահանգ չկա մարդիկ բերելու: Արհեստականության էլեմենտը մեզ մոտ հավասար է զրոյի»-ասաց նա:
Այսպիսով, ողջ պետական ապարատը լծված է քարոզարշավին, ինչպես մերժված նախկինում»:

Ամբողջությամբ հոդվածը՝ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
22:46 Աշխարհի առաջնության նոր ռեկորդ՝ 2026-ի եզրափակիչում