Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 07:53 30-06-2023

Շտաբի պետի տեղակալներ գտնելու հարցը՝ օրակարգային. ՔՊ-ն կենաց-մահու պայքար է սկսում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար կենաց-մահու հարց է դարձել Երեւանում իշխանություն պահելը. անվտանգային ու մյուս բոլոր հարցերը թողած՝ ողջ ռեսուրսով լծվել են ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին:
Ինչպես հայտնի է, ՔՊ նախընտրական շտաբը ավագանու ընտրություններում գլխավորելու է Արմեն Փամբուխչյանը, որն այսօրվանից առանց աշխատանքի է մնում, քանի որ գլխավորած ԱԻ նախարարությունն այսօրվանից լուծարվում է. ՔՊ գլխավոր շտաբը Հյուսիսային պողոտայում է գտնվելու:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հիմա էլ իշխանականների համար օրակարգային է շտաբի պետի տեղակալներ գտնելու հարցը, որոնք Արմեն Փամբուխչյանին կօգնեն նախընտրական քարոզարշավը կազմակերպելու եւ համակարգելու ծանր աշխատանքում: Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները փորձում են գտնել մի թեկնածուի, որը կկարողանա հարկ եղած դեպքում ՔՊ-ականներին հավաքել շտաբում, ում խոսքը լսելի ու ազդեցիկ կլինի թիմում բոլորի համար:

Ինչպես մեր աղբյուրները փոխանցեցին՝ այս հարցում կարեւոր է հատկապես Տիգրան Ավինյանի «դաբրոն», որը շատ բծախնդիր է ամեն հարցում: Մեր տեղեկություններով՝ առաջիկայում ՔՊ-ում արդեն ավարտին կհասցնեն նախապատրաստական ողջ աշխատանքները ու կսկսեն քարոզարշավին պատրաստվել»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում