Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 22:47 08-10-2021

Իշխանությունը կենաց-մահու հարց է տեսնում Գորիսի ՏԻՄ ընտրությունների մեջ

Իշխանությունը կենաց-մահու հարց է տեսնում Գորիսի ՏԻՄ ընտրությունների մեջ և ուզում է ամեն գնով հաղթել այստեղ, որ հանկարծ Գորիսի նախկին քաղաքապետ, քաղաքում հարգանք վայելող Առուշ Առուշանյանը, որը կալանավայրում է գտնվում, չհաղթի: Դրա համար պետբյուջեից 1 միլիարդ դրամ են հատկացրել Սյունիքի հրատապ խնդիրների լուծմանը, որը հասկանալի չէ, թե ինչ է նշանակում:

Օրեր առաջ ՔՊ-ն դեսանտ է իջեցրել Գորիս` մեծ խումբ պատգամավորներ, այլ ՔՊ-ականներ ժամանել են Սյունիք և փորձում են քարոզչություն անել հօգուտ ՔՊ թեկնածուի: և վերջապես ՔՊ-ի Գորիսի համայնքապետի թեկնածուն Վլադիմիր Աբունցն է` Մեղրիի մաքսայինի նախկին պետը, որը սերտորեն աշխատել է նախկին իշխանությունների հետ, հիմա դարձել է նորերի թեկնածուն: Նրան աշխատանքից ազատել են 2019 թվականին:

Աբունցի ռեյտինգը բարձրացնելու համար պաշտոնյաները լուսանկարվում են նրա հետ, շրջում քաղաքի փողոցներում, իսկ մի քանի օր առաջ նրան սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանը տարել էր ԱԺ, ծանոթացնելու խմբակցության հետ: Այս օրերին, օրենքի կոպիտ խախտումներով, ամբողջ պետական ապարատը ներքաշվել է քարոզարշավի մեջ, արդեն ընտրողների հետ իշխանությունները սկսել են սպառնալիքի լեզվով խոսել:

Նույնիսկ փոխվարչապետի պաշտոնից ազատված Տիգրան Ավինյանն է գրառում կատարել և նշել, որ իրենց թեկնածուն եթե անցնի, ապա պետական ծրագրերը շեշտակի կավելանան: Գորիսեցիները հարցնում են` Ավինյանը նույն ջանասիրությամբ ինչո՞ւ չի քայլեր ձեռնարկում Գորիսի համար: Պետական ծրագրերը փաստորեն ծառայեցվում են Աբունցին համայնքապետ դարձնելու նպատակին, այլ ոչ թե գորիսեցիների կյանքը որակը փոխելու համար:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
22:46 Աշխարհի առաջնության նոր ռեկորդ՝ 2026-ի եզրափակիչում