Ներքին 2 տարի առաջ - 17:40 22-08-2023

Նախաքննական գաղտնիք է․ ՔԿ-ն՝աղմկահարույց տեսանյութի պատվիրատուի մասին 

Իր անչափահաս երեխայի նկատմամբ ֆիզիկական, հոգեկան և սեռական բռնություն կիրառելու և այլ հանցավոր արարքների համար մեղադրվող կնոջ գործով տեսանյութի պատվիրատուի հայտնաբերման ուղղությամբ Քննչական կոմիտեում դեռ աշխատում են։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի մամլո խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Հարցին, թե կարելի է ենթադրել, որ դեռ բացահայտված չէ, թե ով է պատվիրատուն՝ Աբրահամյանը պատասխանեց, որ չի կարող բացահայտել, թե նախաքննության ընթացքում ով՝ ինչ է ասել, ինչպես է ասել․ «Դրանք բոլորը նախաքննական գաղտնիքներ են, եթե հաստատված բան ունենանք ասելու՝ դրա վերաբերյալ Քննչական կոմիտեն տեղեկատվություն կտրամադրի»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես է մայրն իր մանկահասակ դստերը խոշտանգում: Կինը, որը 5 երեխաների մայր է, ծեծի է ենթարկում և նվաստացնում դստերն՝ իր մյուս երեխաների մասնակցությամբ: Կինը ներկայումս ձերբակալված է։

Նշենք, որ երեխաների հայրը՝ Թաթուլ Մադաթյանը, այս տարվա փետրվարին կալանավորվել է՝ սեփական երեխային բռնաբարելու համար: Քիչ առաջ նաև պարզ դարձավ, որ երեխաների մայրը՝ Աննա Արևշատյանը տեղափոխվել է «Աբովյան» ՔԿՀ, որին 7 օր կպահեն կարանտինային պայմաններում, այնուհետև կտեղափոխեն մեկուսարան։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան