Արտաքին 4 տարի առաջ - 21:59 28-01-2022

Ստամբուլի քաղաքապետը բողոքել է դատախազություն՝ աղմկահարույց տեսանյութի հրապարակման պատճառով

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն դարձել է կառավարական լրատվամիջոցների սկանդալի զոհը։ Այս մասին հայտնում է Turkish Minute-ը։ Հրապարակվել են կադրեր, որտեղ Իմամօղլուն ծառայողական մեքենայով ժամանում է թանկարժեք ռեստորան, մինչդեռ ձյան պատճառով քաղաքը երկար ժամեր խցանման մեջ էր։

Հրապարակումներում քաղաքապետը մեղադրվում էր անգործության և քաղաքապետի պարտականությունները կատարելու անկարողության մեջ։

Ինքը՝ Իմամօղլուն, ասել է, որ տեսանյութի հրապարակման պատճառով բողոք է ներկայացրել դատախազություն և մտադիր է մինչև վերջ պաշտպանել իր իրավունքները։ Նա նաև կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին գտնել և պատժել տեսանյութի տարածման մեղավորներին։

Քաղաքապետին ֆիքսած տեսախցիկը պատկանում է MOBESE տեսահսկման ցանցին, որը միայն Ստամբուլում ունի 21000 սարք։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն վարակվել է կորոնավիրուսով։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան