Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:20 20-08-2023

Խորհուրդ կտամ՝ հեռու մնան, եթե չեն ուզում ծնոտի հետ պրոբլեմ ունենան. Առուշ Առուշանյան

«Ո՞վ են իրենք, որ որոշեն, թե ես ինչ պետք է անեմ կամ ինչ չպետք է անեմ»,- այսօր Mediahub-ի հետ զրույցում ասել է Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի ղկավար Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատություններին, թե ինչպես է ստացվել, որ մեկ տարի առաջ Փաշինյանի հրաժարականն էր պահանջում, իսկ երեկ նրան դիմավորեց և ձեռքը սեղմեց:

Առուշանյանն ասաց, որ Գորիս համայնքում 6 միլիարդ դրամի կապիտալ շինարարություն է ընթանում, որից 3 միլիարդը Կառավարությունն է հատկացրել:

Նրա խոսքով՝ Փաշինյանը եկել էր այդ աշխատանքների ընթացքին հետևեր, և ինքը՝ որպես համայնքի ղեկավար, ներկայացրել է դրանք:

Ինչ վերաբերում է իր այդ քայլը քննադատողներին, Առուշանյանն այսպես արձագանքեց․ «Ոչ իրենց ապրած կյանքը, ոչ իրենց փողոցում ապրած կյանքը, ոչ էլ իրենց այսօրվա կարգավիճակը չի կարող թույլ տա, որ իրենք իմ անունը քննարկեն: Իրենք այն մարդիկ են, որ պատերազմի ժամանակ իրենց խրամատն իրենց կանանց ներքնոշորի տակ թաքնվելն է... ես այդ չկայացած տեսակին շատ ուղիղ եմ ուզում ասել, խոհուրդ կտամ՝ հեռու մնան, եթե չեն ուզում ծնոտի հետ պրոբլեմ ունենան...»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով Սյունքում էր: Նա Երևան-Կապան թռիչքով ժամանել էր Կապան, ապա շրջել Սյունիքի մյուս համայնքներով:

Բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչներ, ինչպես նաև շարքային քաղաքացիներ անակնկալի էին եկել, երբ Փաշինյանի հրապարակած տեսանյութերից մեկում տեսել էին նրան դիմավորող, ձեռքը սեղմող Առուշանյանին: Համացանցում քննարկում էր սկսվել, թե ինչպե՞ս ստացվեց, որ Փաշինյանի դեմ բողոքի դուրս եկած, նրա հրաժարականը պահանջող Առուշ Առուշանյանը այսօր դիմավորում և նրա հետ միասին շրջում է Գորիսում:

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին
20:12 Հայոց եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով. հայտարարություն