Նախկին նախագիծը դրված է եղել «Ակտիվ քաղաքացի» հարթակում, քաղաքացիներից ստացել ենք տարբեր առաջարկութուններ և նկատողություններ և արդյուքնում նախագիծը ենթարկվել է փոփոխության։ Այս մասին այսօր Մերգելյանի այգում էսքիզային նախագիծը ներկայացնելիս լրատվամիջոցների հետ զրույցում նշեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։
«Քաղաքացիների հիմնական մասը նշել են, որ կանաչ տարածքներն ավելի մեծացվեմ և երեխաների համար նախատեսված կաֆեատիպ շինությունը պրոյեկտից հանվել է։ Տարածքը կազմում է մոտ 5000 քմ, և այդ տարածքը գրեթե ամբողջությամբ հատկացվել է այգուն»,- ասաց Բեգոյանը՝ հավելելով, որ նախագծում առկա են ճեմուղիներ, շատրվաններ, պահպանվում է ամեն ինչ՝ շատ գեղեցիկ և ժամանակակից դիզայնով։
Բեգոյանը նշեց, որ լրատվամիջոցներին հրավիրել են, որպեսզի տեղում ֆիքսեն այգու իրավիճակը․ «Տասնամյակներ շարունակ մսի պասաժներ, կրպակներ, տարբեր առևտրային գործունեություն իրականացնող անձինք ուղղակի այգին հասցրել էին կործանման եզրին։ Խուսափելու համար մանիպուլյացիաներից՝ ես ուզում եմ, որ դուք հատ առ հատ ֆիքսեք ծառերը։ Բոլոր ծառերը, որոնք պետք է պահպանվեն, կապված են ժապավեններով, իսկ որոնք ենթակա են հատման՝ կապված չեն ժապավեններով։ Էստեղ մոտավոր հաշվարկներով առկա է 100 ծառ, ենթակա է հատման մոտ 30-ը»։
Մանրամասները՝ տեսանյութում։