Ներքին 3 տարի առաջ - 22:37 17-08-2023

Ֆրանսիայի քաղաքներն ու ռեգիոնները ցանկանում են օգնություն հասցնել պաշարված Արցախ․ 20 տոննա առաջին բեռը Կոռնիձորում է

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի նախաձեռնությամբ Ֆրանսիայի Փարիզ քաղաքը, Իլ-դե-Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ-դը-Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր և Պրովանս-Ալպեր-Կոտ դ՛Ազուր ռեգիոնները՝ միասնական լինելով Արցախի ժողովրդին աջակցության տրամադրելու հարցում, համախմբվել են՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր պաշարված Արցախին հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը՝ հղում անելով Paris Presse-ին։

Ըստ աղբյուրի՝ Ֆրանսիայի տարածքային մարմինների կողմից 20 տոննա տեղափոխող առաջին բեռնատարը Երևանից ուղևորվել է դեպի սահմանամերձ Կոռնիձոր, որտեղ միացել է Հայաստանի կառավարության կողմից արցախցիներին ուղղված առաջին անհրաժեշտության պարագաներ տեղափոխող ևս քսանմեկ բեռնատարներին։

Նշվում է, որ հունիսի 15-ից ի վեր Ադրբեջանի զինված ուժերը թույլ չեն տալիս անցակետով որևէ տեղաշարժ՝ ո՛չ պարենային օգնության, ո՛չ դեղորայք, ո՛չ բժշկական շարասյան:

«Մեզ անհանգստացնում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջանցքի շարունակվող տևական արգելափակումը, ինչը, մասնավորապես, խոչընդոտում է մարդասիրական օգնության տեղափոխումը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին՝ կատարել ստանձնած միջազգային պարտավորությունները, և, հատկապես, Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշումը», - ասել է ֆրանսիական ՏԻՄ-երի պաշտոնական ներկայացուցիչը։

Նշվում է նաև, որ տեղափոխվող 20 տոննա օգնությունը նշված ռեգիոնների ու քաղաքների կողմից ֆինանսավորվող բեռնատարների գլխավոր՝ ավելի մեծ ավտոշարասյան միայն առաջին՝ փոքր մասն է: Գլխավոր ավտոշարասյան մեկնարկը կտրվի օգոստոսի վերջին՝ հօգուտ արցախցիների իրականացվող մարդասիրական այս նախաձեռնությանն աջակցող ֆրանսիացի խորհրդարանականների և ՏԻՄ ղեկավարների պատվիրակության առաջնորդությամբ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ