Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:25 05-12-2023

Մեկ տոննա կոկաինի ոդիսականը կամ ո՞ւր է անհետացել բեռը․ Խամոյան

Այսօրվա ելույթս կարող եք վերնագրել՝ մեկ տոննա կոկաինի ոդիսականը կամ ո՞ւր է անհետացել բեռը։ Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Նա հիշեցրեց՝ տարեսկզբին մեկ տոննա կոկաին մուտք գործեց Հայաստան, դրա մասին հաղորդեց Նիկոլ Փաշինյանը։

«Դրանից հետո ԱԱԾ-ն նոր հաղորդագրություն տարածեց, որով հաստատեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ձերբակալվածների մասին։ Բայց Փաշինյանը միայն դրա մասին չի տեղեկություն հաղորդել, նա անձանց անուններ է տվել՝ իհարկե, նախկիններից։ Եվ վերջ, մեծատառով լռություն։ Անցել է կես տարի, որևէ բան հայտնի չէ մեզ։ Ավելին, ԱԱԾ-ն մեզ խոստացել էր դեպքերի ամբողջական բացահայտում»,- հիշեցրեց Խամոյանը։

Նա տեղեկացրեց, որ օրերս հարցում է ուղարկել ԱԱԾ՝ հասկանալու, թե ի վերջո ինչ եղավ գործը, ո՞նց կարող էր 250 միլիոն եվրո արժողությամբ բեռը առանց իշխանության տանիքի գալ Հայաստան, ո՞վ էր այդ բեռի տերը։

«Իմ հարցին ի պատասխան ԱԱԾ-ն նշել է, որ այս ամենը նախաքննական գաղտնիք է»,- նշեց նա։
Ըստ Խամոյանի՝ սա ցույց է տալիս, որ իշխանությունն է այս ամենը տանիքը։

Պատգամավորի խոսքը դեռ չավարտված՝ Ալեն Սիմոնյանն անջատել տվեց խոսափողը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ