Արտաքին 3 տարի առաջ - 17:40 16-08-2023

Բաքուն հակադարձել է Փարիզին. «Լաչինի միջանցքը շրջափակված չէ»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հնչեցրած պնդումները։ Այս մասին տեղեկանում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։

«Այն պնդումների առնչությամբ, թե իբր Լաչինի ճանապարհն Ադրբեջանը «շրջափակման մեջ» է պահում, ինչի հետևանքով «հայ բնակիչները կանգնած են հումանիտար լուրջ ճգնաժամի առաջ», ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ անհեթեթ է սահմանային անցակետի շահագործումը ներկայացնել որպես շրջափակում, որը ստեղծվել է Լաչինի ճանապարհին քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը երաշխավորելու, ինչպես նաև Հայաստանի կողմից ռազմական և անօրինական տնտեսական նպատակներով դրա չարաշահումը կանխելու Ադրբեջանի պարտավորության համաձայն»,- նշվում է Ադրբեջանի հայտարարությունում:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կրկնել է Ակնայի (Աղդամ) ճանապարհով օգնություն տրամադրելու առաջարկը: «Նաև ֆրանսիական կողմը քաջ գիտակցում է, որ եթե հայ բնակիչներն իրոք կարիք ունեն ամենօրյա անհրաժեշտության ապրանքների, ապա ադրբեջանական կողմը դրա համար առաջարկել է Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ) ճանապարհը և այլ այլընտրանքային ուղիներ»,- ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳ նախարարի Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոննան ասել էր, որ Ադրբեջանի գործողությունները հակասում են պարտավորություններին, որոնք ստանձնել է կրակի դադարեցման համաձայնագրին համապատասխան, և վնաս են հասցնում բանակցային գործընթացին։ Նա հավաստիացել է Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, նաև հայտնել է, որ Ֆրանսիան մտադիր է 3 միլիոն եվրո լրացուցիչ հատկացում կատարել տարածաշրջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեությանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում