Արտաքին 5 տարի առաջ - 10:11 05-06-2021

Կիևը Բեռլինին ու Փարիզին մեղադրել է Ղրիմը «կորցնելու» մեջ

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը կարծում է, որ Ֆրանսիան ու Գերմանիան պետք է պատասխան տան 2014 թ. Ղրիմի հետ պատահածի համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հենց այս երկու երկրներն են 2008 թ. Ուկրաինային և Վրաստանին մերժել տրամադրել ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագիրը: Իսկ 2008 թ. Վրաստանը հարձակման ենթարկվեց: Դրանից հետո տեղի ունեցավ Ղրիմի գրավումը: Արդյո՞ք Գերմանիան և Ֆրանսիան պետք է պատասխանատվություն կրեն դրա համար»,- ասել է նա:

Դանիլովը շեշտել է, որ եթե «մի երկիրը խախտում է մյուսի սահմանները, ապա շատ քիչ է զուտ «մտահոգվելը»»:

2014 թ. մարտի 18-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնագիր էր ստորագրել երկրի ներսում նոր սուբյեկտների ձևավորման մասին: Դրանք էին Ղրիմի Հանրապետությունը և դաշնային նշանակության Սևաստոպոլ քաղաքը:

Ավելի վաղ Ուկրաինան «գաղտնի» որոշում էր կայացրել Ղրիմի հետ սահմանի անվտանգության ապահովման վերաբերյալ:

Բացի դրանից՝ Ղրիմը չէր ցանկացել թերակղզու կարգավիճակի հարցը քննարկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում