Մամուլ 3 տարի առաջ - 08:40 16-08-2023

Սյունիքում նախապատրաստվում են Փաշինյանի այցին. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Սյունիքում նախապատրաստվում են Փաշինյանի այցին, չնայած դեռ հաստատում չեն ստացել այցի եւ այցի ժամկետների վերաբերյալ, սակայն հուսով են, որ վարչապետը կիրականացնի դեռեւս ամիսներ առաջ պլանավորած ու հետաձգված այցը։

Հատկապես որ վերջին անգամ Սյունիք է մեկնել 2021-ի ընտրությունների քարոզարշավի ժամանակ, եւ դա բավականին անփառունակ այց էր։ Պատերազմից հետո կայացած այդ այցի ժամանակ Փաշինյանին «սյունյաց ողջույններ» հղեցին, որին հետեւեցին քրեական գործեր եւ պատժամիջոցներ, որ այլեւս երբեք նրան չվիրավորեն:

Ավելի ուշ նրա կինը մեկնեց Սյունիք եւ վարդերի փունջ ստացավ Քաջարանի ըմբոստ քաղաքապետից: Սակայն ՀՀ վարչապետն այդ պահից խուսափում է սյունյաց աշխարհ ոտք դնել: Հիմա ՔՊ-ում կարծում են, որ իրավիճակ է փոխվել, եւ Փաշինյանը չի խուսափի Սյունիք այցելելուց` կհաստատի հրավերը։

Բանն այն է, որ օգոստոսի 19-ին նշվում է Կապանի, իսկ 20-ին՝ Քաջարանի օրը: Վարչապետից բացի, Սյունիք են հրավիրել նաեւ ԱԺ նախագահին, կառավարության այլ անդամների։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում