Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինի հետ: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
ՀՀ ՊՆ հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: