Չի քննարկվում ռուս խաղաղապահների և նրանց կենտրոնի աշխատակիցների տեղաշարժերը, այդ թվում՝ Լաչինի միջանցքով
copy image url

Չի քննարկվում ռուս խաղաղապահների և նրանց կենտրոնի աշխատակիցների տեղաշարժերը, այդ թվում՝ Լաչինի միջանցքով

Ներքին 1 տարի առաջ - 21:30 14-08-2023
Այսօր՝ օգոստոսի 14-ին, «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը լուր է տարածել, թե, իր ունեցած տեղեկություններով, «ռուս խաղաղապահները, Արցախի իշխանություններից գաղտնի, պայմանավորվել են ադրբեջանցիների հետ, և Լաչինի միջանցքով Հայաստան տեղափոխել ռուսական բազայի մոտ 10 քաղաքացիական աշխատակցի»։

Տեղեկությունը ճշտելու համար «Արցախպրես» լրատվական գործակալությունը մեկնաբանություն է խնդրել ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանից, ով ի պատասխան նշել է, որ Արցախի իշխանությունների հետ սովորաբար չի քննարկվում ռուս խաղաղապահների և նրանց կենտրոնի աշխատակիցների տեղաշարժերը, այդ թվում՝ Լաչինի միջանցքով: