Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:25 16-08-2021

Ռուս խաղաղապահներն ապահովել են մոտ 210 հազար մարդու անվտանգ երթևեկությունը Լաչինի միջանցքով

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները, 2020 թվականի նոյեմբերից սկսած, ապահովել են ավելի քան 58.000 ավտոմեքենաների և շուրջ 210 հազար մարդկանց տեղաշարժը, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխումը Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

«Դիտորդական կետի անձնակազմը վերահսկողություն է իրականացնում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման նկատմամբ, ապահովում է տրանսպորտային միջոցների տեղաշարժի անվտանգությունը Լաչինի միջանցքով: Ընդ որում՝ յուրաքանչյուր ավտոմեքենա զննվում է, անհրաժեշտության դեպքում՝ խուզարկվում: Մեկ օրում շուրջ 200 ավտոմեքենա է անցնում»,- պատմել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վասիլի Դավիդովը:

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով հագեցած դիտակետերում պլանային կարգով անցկացնում են մարտական պատրաստության պարապմունքներ, ինչպես նաև խախտումների և հնարավոր հարձակման կանխման վարժանքներ:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին

Ձեզ գուցե հետաքրքրի