Ներքին 3 տարի առաջ - 09:00 11-08-2023

Կոնյակասեր իշխանությունը 34 մլն դրամի կոնյակ է գնել. Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է.

«Երևանի 2799-ամյակին քաղաքապետարանը երկու պայմանագրով 1000 հատ կոնյակ է գնել «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ից 23 մլն 700 հազար դրամ ընդհանուր արժեքով։ Ըստ պայմանագրի՝ կոնյակների վրա պետք է նշված լիներ 2799 եւ Երևանի գերբը։

Նմանատիպ մի պայմանագիր էլ կնքվել է 2018 թվականի ապրիլին 11 մլն 850 հազար դրամ ընդհանուր արժեքով։

Տպավորություն է, որ իշխանությունները սիրում են կոնյակներ: Օրինակ՝ վարչապետի աշխատակազմը «Վինո Վինո» ՍՊԸ-ից 2019 թվականին և 2021 թվականին ձեռք է բերել 2 մլն 77 հազար դրամ ընդհանուր արժեքով կոնյակներ։ Ինչու, ինչի համար՝ դարձյալ ոչ ոք չգիտի. փաստաթղթերում չեն երևում:

Հիշեցնենք, որ «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն ղեկավարում է Pernod Ricard ֆրանսիական ընկերությունը, որը, ինչպես տարեսկզբին պարզ էր դարձել, պաշտոնապես դադարեցրել է արտահանումը դեպի Ռուսաստան»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ