Ներքին 2 տարի առաջ - 08:32 04-10-2023

ԲՏԱ նախարարությունը չրեր ու կոնյակ է գնել. Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է.

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, համարվելով արտոնյալ հարկատու, օգտվելով մի շարք արտոնություններից, բացի տեղեկատվական ոլորտի վրա ֆինանսական միջոցներ ծախսելուց, գումարներ է ծախսում նաեւ չրերի եւ կոնյակների գնման համար։

2023 թվականի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում ԲՏԱ նախարարությունը չրեր ձեռք բերելու համար ծախսել է 443 հազար 300 դրամ։ Նույն ժամանակահատվածում նախարարությունը 782 հազար 400 դրամ ծախսել է կոնյակներ ձեռք բերելու համար։ 2018 թվականից հետո կարծես ավանդույթ է դարձել կոնյակներ, չրեր եւ սպասքներ գնելը, ինչպես, օրինակ, դատախազության դեպքում է։

Հիշեցնենք, որ ՏՏ ոլորտի շատ կազմակերպություններ համալրում են 1000 խոշոր հարկատուների ցուցակը։ Այս ոլորտը ամեն կերպ ստացավ արտոնություններ, սակայն այդ ոլորտում, բացի մի քանի միջազգային մրցույթի մասնակցելուց, ոչինչ չի եղել։ Չի գրանցվել ոչ մի նորարարություն, որը շրջադարձային կլինի Հայաստանի պատմության համար, ինչպես գունավոր հեռուստացույցն էր։

Այս ոլորտը կա, սակայն կենդանության նշաններ ցույց է տալիս միայն արտոնություններ պահանջելու ժամանակ։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ