Ներքին 3 տարի առաջ - 11:00 10-08-2023

Իրանը պաշտպանում է Սյունիքը, Ուկրաինան՝ ՀՀ առցանց առևտուրը․ Նիկոլ Փաշինյանի ինքնիշխանության դոկտրինը

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ռուսական կողմը մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է իջեցնել երրորդ երկրներից առցանց կատարվող առևրտրի հարկման շեմը, որ հայաստանցիները առևտուր անեն միայն ռուսական ու ԵԱՏՄ առցանց խանութներից։

Հատկանշական է, որ իր իշխանության առաջին տարիներին՝ նախքան 2020 թվականի 44-օրյա պատերազմը, Փաշինյանը մերժել է այս առաջարկները, բայց պատերազմից հետո, ինչպես ասում են, իրավիճակը կտրուկ փոխվել է։

2021 թվականի դեկտեմբերի 27-ին Հայաստան էր ժամանել Wildberries ռուսաստանյան առցանց հարթակի հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկին, որին անձամբ ընդունել էր Նիկոլ Փաշինյանը։

Oragir.News-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այս հանդիպմանը Փաշինյանը համաձայնել է կատարել ռուսական կողմի բոլոր պահանջները։

Մասնավորապես Տատյանա Բակալչուկին Նիկոլ Փաշինյանին առաջարկել է, որ ոչ ԵԱՏՄ երկրներից առցանց առևտուր անելու մաքսազերծման շեմն իջեցվի 1 դոլարի, ինչին «ինքնիշխանության հզոր պաշտպան» Նիկոլ Փաշինյանը լուռումունջ, բայց պատասխան պահանջող հայացքով համաձայնել է։

Այլ կերպ ասած՝ ռուսական կողմը մտադիր էր Wildberries-ը վերածել ԵԱՏՄ տարածքի AMAZON-ի, որի միջոցով պետք է իրականացվեր կազմակերպության անդամ երկրների ողջ առցանց առևտրաշրջանառությունը։

Սակայն ուրբաթը շաբաթից շուտ եկավ․ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո ՌԴ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հետևանքով այս նախաձեռնությունը իրականություն չդարձավ, քանի որ հենց Ռուսաստանին անհրաժեշտ էր երրորդ երկրների տարածքով ներմուծումներ իրականացնել՝ պատժամիջոցները շրջանցնելու նպատակով։ Պատերազմից հետո ՌԴ իշխանություններն իրենք կտրուկ բարձրացրին ներմուծման չհարկվող շեմը՝ նախկին 200 դոլարը դարձնելով 1000 դոլար։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը