Մամուլ 5 տարի առաջ - 08:57 06-10-2021

Փաշինյանի ճամփորդության ծախսն ավելի շատ է, քան առեւտուրը Լիտվայի հետ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել Լիտվա: Մամուլն ամենատարբեր պատասխաններն է փորձում գտնել՝ «ռուսների ինադու»-ից ու «ՆԱՏՕ-ի կուրատոր երկիր ա»-ից մինչեւ «Ով հրավիրել է, այնտեղ էլ գնացել է, որ ճամփորդի, գա»:

Ավելի զարմանալի է կամ անհասկանալի, թե ինչու է Փաշինյանը Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ հանդիպման ժամանակ կարեւորել հայ-լիտվական առեւտրատնտեսական կապերի ընդլայնումը: Բանն այն է, որ Լիտվայի հետ մենք որեւէ առեւտուր չունենք: Ամենամեծ վերապահումով անգամ Լիտվան չի կարելի Հայաստանի առեւտրային գործընկեր համարել:

Փոխգործակցության զարգացումը տարբեր ուղղություններով, որի մասին խոսում է վարչապետը, ուղղակի աբսուրդ է, քանի որ Լիտվայի հիմնական առեւտուրը տեղի է ունենում նավահանգիստների միջոցով, ծովային ճանապարհով: Ըստ վիճվարչության տվյալների, Լիտվայից Հայաստան հիմնականում գալիս են ձկնեղեն եւ ձկան պահածոներ: Իսկ մենք տարեկան մի 5-6 հազար շիշ կոնյակ ենք ընդամենը ուղարկել Լիտվա:

Ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ, լավագույն դեպքում, չի գերազանցել տարեկան 10 մլն դոլարը, ինչը չնչին թիվ է: Իսկ 2020 թվականին մենք, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Լիտվայի հետ ունեցել ենք 8 մլն 600 հազար դոլարի առեւտրաշրջանառություն, այս տարի դա էլ է կտրուկ կրճատվել․ 10 ամսվա ընթացքում մենք Լիտվայի հետ ընդամենը 3 մլն դոլարի առեւտուր ենք արել, եւ կարող է ստացվել, որ Փաշինյանի ճամփորդության ծախսն ավելի շատ է, քան առեւտուրը Լիտվայի հետ»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը