Ներքին Խոսք 3 տարի առաջ - 11:30 09-08-2023

Մտադրություն ունենք բանակցելու խաղաղապահների հետ․ «Խաչակիրները» Կոռնիձորում են

«Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանի նախաձեռնությամբ պատերազմի մասնակից շուրջ 100 ազատակմարտիկ այսօր արդեն Կոռնիձորում են։

Oragir.News-ի հետ զրույցում Պողոսյանն ասաց, որ այս պահին հայկական անցակետում են. «Շատ լավ դիմավորել են մեզ, հիմա մնում է հասկանանք՝ ինչ ենք անելու։ Այսօր գերհոգնած ենք։ Մի փոքր հանգստանալուց հետո կքննարկենք մեր անելիքները։ Եթե ոչինչ չկարողանանք անել՝ վերադառնալու ենք, բայց արդեն շատ ջղայնացած, ու գործողություններ էլի լինելու են, մենք կանգ չենք առնելու»։

Պողոսյանն ասաց, որ իրենց գերխնդիրը բեռնատարների գոնե մի մասը դեպի Արցախ անցկացնելն է։ «Այդ նպատակով ենք այստեղ»,- նշեց նա։

Դիտարկմանը, թե բեռնատարների տեղափոխումը կարող է տեղի ունենալ միայն քաղաքական պայմանավորվածության արդյունքում, որը չկա, հետևաբար ինչ են անելու, իրե՞նք են տեղում փորձելու բանակցել՝ նա պատասխանեց, որ չի բացառվում որ հենց այդպես էլ լինի։ «Այս պահին մտադրություն կա խաղաղապահների հետ հանդիպելու բանակցելու»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ