Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 09:40 08-08-2023

Բելառուսը Լեհաստանի հետ սահմանին զորավարժություններ է անցկացնում

Բելառուսի պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ երկրի բանակի 6-րդ առանձին պահակային մեքենայացված բրիգադով սկսվում է հրամանատարաշտաբային զորավարժություն:

Բելառուսական Белта լրատվական գործակալության փոխանցմամբ՝ զորավարժությունները կանցկացվեն Գրոդնոյի շրջանի Գոժսկի զորավարժարանում և տարածքներում: Զորավարժությունների ընթացքում կմշակվեն մարտական ​​գործողությունների անցկացման ժամանակ ստորաբաժանումների հրամանատարության և վերահսկման հարցեր։

Հրամանատարաշտաբային զորավարժություններին նախապատրաստվելիս ակտիվորեն կիրառվել է հատուկ ռազմական գործողության փորձը։ Սա անօդաչու թռչող սարքերի համատարած օգտագործումն է, տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումների սերտ փոխազդեցությունը ռազմական այլ ճյուղերի ստորաբաժանումների հետ։

Լեհական լրատվամիջոցները գրում են, որ դրան զուգահեռ Լեհաստանի իշխանությունները բանակին խնդրել են լրացուցիչ ուժեր ուղարկել Բելառուսի հետ սահման՝ անօրինական միգրանտներից պաշտպանվելու համար:

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
23:22 Ձյան շերտում արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ

Ձեզ գուցե հետաքրքրի