Ներքին 3 տարի առաջ - 20:48 07-08-2023

Ոճիրը կա, պատիժը՝ ոչ, դատը կա, դատաստանը՝ ոչ․ Էդվարդ Միլիտոսյան

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոսյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ դիմելով աշխարհի գրողներին, հատկապես մանկագիրներին:

«Սա կոչ է կոչերի ունայնության մասին։ Ամբողջ աշխարհի քաղաքակիրթ երկրների ղեկավարները, միջազգային կազմակերպությունները, սենատորներն ու բարձր ներկայացուցիչները, լրագրողները Լաչինի միջանցքի բացման համար կոչեր են կոչում ու գոչում, իսկ մի ինքնավստահ տիրակալ թքած ունի այդ ամենի վրա։ Ո՞նց փրկենք նրանց պատիվը։ Նրա հրամանով Արցախի Հանրապետությունը Հայաստանին կապող միակ, միջազգայնորեն ընդունված, 2020 թվի նոյեմբերի 9-ի համաձայնագրով հաստատված, ռուսական խաղաղապահներով հսկվող միջանցքի վրա կառուցել է վիշապ-անցակետ։ Թույլ չի տալիս ել ու մուտ։

Արդեն յոթ ամսից ավելի սովի ճիրանները սեղմում են արցախցիներին։ Միջազգային Կարմիր խաչի մեքենայից առեւանգում են 68-ամյա հիվանդ տղամարդու։ Միջնադարյան ինկվիզիցիայի համառությամբ խարույկ են վառել բոլոր մարդասեր հոգիներում։ ԿԽՄԿ-ն շփոթահար եւ անզոր նայում է փակ անցակետի երախին։ Եվս մի լացակումած անտեր։ Արդարադատության աստվածուհի Ֆեմիդան կրկնակի, եռակի, քառակի, հարյուրակի ժապավեններով փակում է փակ աչքերը, չտեսնելու ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճռի հանդեպ Ադրբեջանի կողմից արհամարհական, ոտնահարող, ձեռառնոցի վերաբերմունքը։ Խեղճ Ֆեմիդա։ Ոճիրը կա, պատիժը՝ ոչ, դատը կա, դատաստանը՝ ոչ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել