Ներքին 3 տարի առաջ - 14:00 07-08-2023

Արցախի նախագահականի վրա կրակած տղամարդը հացի հերթում է կանգնած եղել

Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որում երևում էր, թե ինչպես է մի տղամարդ կրակում Արցախի Հանրապետության նախագահի նստավայրի ուղղությամբ, ապա հայհոյհանքներ հնչեցնում։

Ստեփանակերտի բնակիչներից մեկը Оragir.News-ի հետ զրույցում պատմեց, որ տղամարդը հացի հերթում է կանգնած եղել, տեսնելով, որ մարդիկ՝ տարեցներ, երեխաներ, հղի կանայք, ժամերով արևի տակ հացի հերթ են կանգնել՝ նյարդերը տեղի են տվել և գնացել է նախագահական։

«Անձամբ չեմ ճանաչում այդ երիտասարդին, բայց բոլորն էլ ասում են, որ նորմալ, շնորքով, կռված տղա է։ Եթե շրջափակում է, եթե հացի հերթ է, ապա բոլորի համար պետք է այդ ամենը հավասար լինի, ոչ թե որոշները արտոնյալ լինեն։ Դեպքը մոտ մեկ շաբաթ առաջ է եղել, պատմում են, որ հացի հերթում կանգնած է եղել, տեսել է, որ մեկը մի քանի ամսական երեխայի հետ է եկել, մյուսը՝ առողջական խնդրով, ջղայնացել է ու գնացել նախագահական, մի 2 հատ օդ կրակել։ Ասացին՝ բռնել են, բայց կարճ ժամանակ անց բաց են թողել։ Խոսել են, հասկացել իրար ու բաց թողել․․․»։


Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել