Ներքին 5 տարի առաջ - 13:55 12-05-2021

Ինքնաձիգից օդ կրակած տղամարդը ձերբակալվել է. ՀՀ ոստիկանություն

Մայիսի 11-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ անհայտ անձը դեռևս չպարզված ավտոմեքենայով եկել էր Նար-Դոսի փողոցի 4-րդ շենքի բակ, ինքնաձիգից կրակել էր օդ ու հեռացել:

Ոստիկանությունից հայտնել են, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի փամփուշտի 14 պարկուճ:

Էրեբունու բաժնի ոստիկանները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների հետ, պարզել են, որ նշված բակում ինքնաձիգից օդ էր կրակել Վեդի քաղաքում բնակվող 28-ամյա տղամարդը, որը ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին՝ ներկայացնելով ինքնաձիգը:

Տղամարդը ձերբակալվել է, իսկ ինքնաձիգն առգրավվել է:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը