Արտաքին 3 տարի առաջ - 11:15 05-08-2023

Ուկրաինացի դիվանագետները զանգվածաբար հրաժարվում են վերադառնալ երկիր

Ուկրաինացի դիվանագետները զանգվածաբար հրաժարվում են վերադառնալ Ուկրաինա. դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների մինչև 60%-ը երկիր չի վերադարձել արտասահմանյան գործուղումների ավարտին։ Այս մասին գրել է Зеркало недели-ի արտաքին քաղաքականության սյունակագիր Վլադիմիր Կրավչենկոն։

«2022 թվականի սկզբից դիվանագիտական գերատեսչությունների աշխատակիցների 40-ից 60%-ը չի վերադարձել արտասահմանում Ուկրաինայի դեսպանություններից, սակայն գործնականում այդ ցուցանիշները կարող են էլ ավելի մեծ լինել»,- գրել է նա։

Անցյալ տարի ԱՄՆ-ից պետք է վերադառնար դեսպանությունների և հյուպատոսությունների մոտ 20 աշխատակից, սակայն իրականում միայն մեկն է վերադարձել։ Կան դեսպանատներ, որտեղից դիվանագետներից որևէ մեկը չի վերադարձել։ Հիմնական գործոնները, որոնք ազդում են նրանց որոշման վրա, ֆինանսական և Ուկրաինայում զբաղվածության հետ կապված խնդիրներն են, մոբիլիզացիայի վախը և այն, որ ժամանելուց հետո նրանք չեն կարողանա լքել երկիրը՝ այցելելու իրենց ընտանիքներին։

«Երբ դիվանագետները, որոնք միշտ պետք է պաշտպանեն իրենց երկրի շահերը առաջնագծում, չեն վերադառնում, նշանակում է, որ նրանք չեն հավատում այս երկրի ապագային: Եվ սա ցուցիչ է թե՛ ուկրաինական հասարակության, թե՛ արտասահմանյան ներդրողների համար: Իրավիճակը չի նպաստում այն նպատակի իրականացմանը, որի մասին նախագահը խոսել է դեսպանների հանդիպման ժամանակ՝ վերադարձնել ուկրաինացիներին տուն։ Ինչպե՞ս են կարող դիվանագետները նպաստել միլիոնավոր ուկրաինացիների վերադարձին Ուկրաինա, ովքեր փախել են․․․ ԱՄՆ, Գերմանիա, Լեհաստան, Չեխիա, եթե դիվանագետներն իրենք չցանկանան վերադառնալ»,- գրել է սյունակագիրը։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար