Ներքին 3 տարի առաջ - 23:11 02-08-2023

«Վեոլիա Ջուր» չգիտեմինչը շարունակում է խայտառակվել․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Վեոլիա Ջուր» չգիտեմինչը շարունակում է խայտառակվել:

«Այսօր առավոտյան Պտղնու ձորում անհայտ անձինք շինարարական աշխատանքներ իրականացնելիս հեռացրել են «Վեոլիա Ջուր» ընկերության 900 մմ-ոց «Արզնի 1» թուջե ջրատարի տակ գտնվող հողը, ինչի հետևանքով ջրատարը մնացել է օդում և փլուզվել»,-գրում է «Վեոլիա Ջուր» չգիտեմինչը:

Նախ՝ սա ի՞նչ է և ու՞մ է սա ուղղված: Տրամաբանորեն՝ գրությունը պետք է ուղղված լիներ ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia-ին: Դիմե՞լ է արդյոք չգիտեմինչն իրավապահ մարմիններին: Խիստ կասկածում եմ:

Հաջորդը՝ շինարարական աշխատանքները հենց այնպես «առավոտյան» չեն սկսում: 900 մմ-ոց ջրատարի տակ գտնվող հողը հեռացնելու համար մեկ առավոտով չեն սահմանափակվում: Ավելին՝ կարծում եմ, որ նշված հողը հեռացնելու համար տեխնիկա է անհրաժեշտ:

Եվ վերջապես՝ այդ ի՞նչ շինարարություն է իրականացվում «Վեոլիա Ջուր» չգիտեմինչի խողովակի տակ: Բարձրահարկ շե՞նք, առանձնատու՞ն, մարզադա՞շտ, թե՞ օդանավակայան են կառուցում:

Խնդիրն ունի մեկ այլ կողմ ևս: Ինչու՞ է «Վեոլիա Ջուր» չգիտեմինչի սեփականությունն անտեր վիճակում հայտնվել: Եթե (Աստված չանի) բաժանորդն անզշուշորեն խախտի բնակարանի ջրաչափի կապարակնիքը, միանգամից հայտնվում է տեսուչն ու տուգանում բաժանորդին: Այս դեպքում, «անհայտ անձինք շինարարական աշխատանքներ իրականացնելիս հեռացրել են «Վեոլիա Ջուր» ընկերության 900 մմ-ոց խողովակի տակի հողը» և վե՞րջ:

Չեմ հավատում «Վեոլիա Ջուր» չգիտեմինչի և ոչ մի բառին»:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ