Ներքին 2 տարի առաջ - 19:35 01-08-2023

Երևանում կանցկացվի «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովը

Ականավոր գիտնականներն ու գործարարները մեկ հարթակում՝ «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառման շրջանակում, կհամախմբվեն՝ խթանելու համար բիզնեսի և գիտության փոխգործակցության զարգացումը, գիտության առևտրայնացման հնարավորությունների բացահայտումը՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության հետագա առաջընթացի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը կանցկացվի դեկտեմբերի 1-2-ը Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որի շրջանակում Հայաստան կժամանի հայտնի գիտնական, գրող և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբը։

Միջոցառումը կազմակերպվում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի նախաձեռնությամբ՝ համախմբելով գիտնականների, հետազոտողների, գործարարների և ներդրողների Հայաստանից և ամբողջ աշխարհից:

Վահան Քերոբյանը միջոցառմանը նվիրված ասուլիսում ուրախությամբ նշեց, որ արդեն երկրորդ անգամ է իրականցվում «Գիտության և գործարարության օրեր» համաժողովը՝ վստահեցնելով, որ ոչ մի ջանք չեն խնայելու, որ այն դառնա մի հարթակ, որը կմիավորի գիտության և բիզնեսի աշխարհները՝ խթանելով նորարարությունը, համագործակցությունը և առաջընթացը:
««Գիտության և գործարարության օրեր 2022» առաջին համաժողովին ներկա էին ավելի քան 1000 մասնակիցներ, որոնց թվում էին գլխավոր հյուր և բանախոս, Նոբելյան դափնեկիր Արդեմ Փաթափությանը, հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանը և այլոք։ Համաժողովի շնորհիվ հայ հանրությունը հնարավորություն ունեցավ ծանոթանալու նրանց անցած ճանապարհի և գրանցած հաջողություններին անմիջապես իրենցից»,- ասաց Քերոբյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդգծեց, որ միջոցառման այս տարվա հիմնական բանախոս Նասիմ Նիկոլաս Թալեբը հայտնի գիտնական, գրող և փիլիսոփա է։ Նրա բեսթսելերները՝ «Սև կարապը» և «Հակափխրունությունը» շարունակում են խորը ազդեցություն ունենալ գիտության և գործարարության ոլորտների վրա։ Նասիմ Նիկոլաս Թալեբը լայնորեն ընկալվում է որպես փայլուն և ոչ ավանդական մտածող, որը մարտահրավերներ է նետում պայմանական իմաստությանը և խրախուսում մարդկանց մտածել շրջանակներից դուրս։

«Գիտությունը սոսկ ուսումնասիրության առարկա չէ. այն առաջընթացի, նորարարության և լուսավորության գլխավոր գործոններից մեկն է, որը մարդկությանը հասցրել է մեծ բարձունքների: Գիտական հայտնագործությունների միջոցով մենք ավելի խորը ըմբռնում ենք ձեռք բերել տիեզերքի մասին, բացահայտել կյանքի առեղծվածները և մշակել նոր տեխնոլոգիաներ, որոնք եղել են բեկումնային և հեղափոխել են մեր կյանքի բոլոր ոլորտները:

Մենք ունենք ավելի քան 4000 գիտնական, և մեր նպատակը պետք է լինի նրանց աշխատանքի արդյունքը բերել մեր առօրյա, ներդնել այն ապրանքարտարդրության և ծառայության ոլորտներում, դարձնել հանրության համար հասանելի։ Պետք է հասնենք այն մակարդակին, երբ երիտասարդությունը կսկսի ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերել գիտության նկատմամբ, և գիտությամբ զբաղվելը կդառնա ավելի հրապուրիչ և հեռանկարային»,- նշեց Վահան Քերոբյանը:

Նա ընդգծեց, որ այս համաժողովի միջոցով նպատակ ունեն կամրջել ակադեմիական գիտելիքն ու գործարար միջավայրի ժամանակակից պահանջները՝ հզորացնելով Հայաստանի արտադրական ներուժը և դրանով իսկ խթանել պետության տնտեսական աճը: Ըստ նախարարի՝ գիտելիքահենք նախագծերը մնայուն արժեք են պետության համար, և, հաջողությամբ առևտրայնացնելու պարագայում, դրանք կարող են դառնալ Հայաստանի կարևոր այցեքարտերից մեկը։

Հայտնի գիտնական, գրող և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբը տեսակապով ողջունեց բոլորին և նշեց, որ անհամբերությամբ սպասում է Հայաստան ժամանելուն:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը