Հայ բռնցքամարտիկը 3 անգամ նոկդաունի է ենթարկել թուրք մրցակցին
copy image url

Հայ բռնցքամարտիկը 3 անգամ նոկդաունի է ենթարկել թուրք մրցակցին

Սպորտ 1 տարի առաջ - 20:45 25-07-2023
Ռումինիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում փայլուն հաղթանակ է տարել Առնո Դարչինյանը։

46 կգ քաշային հայ մարզիկը մենամարտել է թուրք Օյան Ֆուրկանի հետ եւ երեք անգամ նոկդաունի ենթարկել մրցակցին․ 3-րդ րրորդ ռաունդում մրցավարը դադարեցրել է մենամարտը։

Մենամարտի տեսանյութը․



Վստահ հաղթանակով մեկնարկեց նաև պատանիների Եվրոպայի գործող չեմպիոն, 48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը: Սլովենացի Գասպեր Պեհանտի հետ մենամարտի առաջին ռաունդում մրցավարը 2 անգամ նոկդաուն արձանագրեց, որից հետո դադարեցրեց մենամարտը: