copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 21:29 19-06-2022

Հայ ըմբիշը հաղթել է թուրք մրցակցին՝ դառնալով բրոնզե մեդալակիր

Բուխարեստում ավարտին է մոտենում ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։

45 կգ քաշային կարգում Արման Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին՝ նվաճելով բրոնզե մեդալ։

Ցավալի պարտություններ են կրել Նարեկ Հակոբյանը (51 կգ) և Ռազմիկ Եփրեմյանը (71 կգ)։

Հիշեցնենք, որ ավելի վաղ 48 կգ քաշային Սաշա Պետրոսյանը նույնպես հաղթել էր թուրք ըմբիշին՝ դառնալով 3-րդ մրցանակակիր։