Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:41 24-07-2023

Նիկոլի ասուլիսին պետք է 1 հարց տալ․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծերի խումբ» կազմակերպության անդամ, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանն անդրարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վաղվա ասուլիսին։

«Մեկ հարցանի ասուլիսը

Նիկոլի վաղվա ասուլիսին հրավիրված-մասնակից մի քանի տասնյակ լրատվամիջոցներն իրականում մեկ հարց ունեն տալու. ո՞վ է քեզ թույլ տվել Ղարաբաղը և 8 «անկլավները» ճանաչել Ադրբեջանի մաս։

Մնացածը ենթահարցեր են. էս ի՞նչ ես բերել մեր գլխին՝ առանց քարտեզների ճշտման, առանց սահմանազատման սկզբունքների հստակեցման, առանց Արցախի հայության հստակ երաշխիքների ո՞նց ես նման բան արել, ո՞ր իրավունքով, ո՞ր տրամաբանությամբ։ Հասկանու՞մ ես, թե ինչի´ առաջ ես կանգնեցրել երկիրը։

Սեղանին ուրիշ հարց չկա։ Ու չկա նաև պատասխանը, թե ժողովուրդն է իր քվեով լիազորել։ Ընտրության դու գնացել ես այս հարցերի շուրջ այլ ծրագրով ու այլ խոստումներով։

Բոլոր նախարարները, փոխնախարարները, դիվանագետները, քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնողները, պատգամավորները պետք է այդ հարցը գոնե մտքներում տան իրենց «Մեծարգոյին» ու հասկանան, որ նրա հետ հավասար դնում են իրենց ստորագրությունները»,- գրել է Հովհաննիսյանը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել