Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 18-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում:
ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Մյասնիկյան պողոտա 40 հասցեում գործող «Ջրաշխարհ» հանգստյան գոտում ծեծկռտուք է տեղի ունեցել:
Նշված վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ:
Տեղում ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 16:00-ի սահմաններում, «Ջրաշխարհ» հանգստյան գոտու աշխատակից 17-ամյա Աշոտ Հ.-ն սահուղուց օգտվելու կաննոները խախտելու համար նկատողություն են արել 4 քաղաքացու, որոնք օտարերկրացիներ են:
Ոստիկանները պարզել են, որ այդ անձինք Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 36-ամյա Օմիդ Փ.-ն, 30-ամյա Ֆարզադ Ռ.-ն, 38-ամյա Օմիդ Ա.-ն և 38-ամյա Մոհեդիմ Փ-ն է, սակայն վերջիններս անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը և հարվածներ են հասցրել Աշոտ Հ.-ին և «Ջրաշխարհ» հանգստի գոտու փրկարար 19-ամյա Էրիկ Ս.-ին:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր
կայքում։