Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:22 20-07-2023

Մուրացկան ենք դարձել, ո՞ւր են արցախցիները, ո՞ւր են պարոնայք պատգամավորներն ու գեներալները

Շատ խայտառակ պատկեր ունենք, պաշտոնական տվյալներով 15 հազար, ոչ պաշտոնական տվյալներով 45-50 հազար արցախցի կա Հայաստանում, բայց այսօր պատկերը սա է։ ԱՅսօր Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ասաց արցախցի, Հադրութիի Տող գյուղից տեղահանված Վիգենը։

«Շատ խայտառակ վիճակում ենք, որ 20-ից ավել կուսակցություն ունենք, կուսակցության ղեկավարներ ու քաղաքական ուժեր, սակայն էսօր ոչ մեկն էստեղ չի գտնվում։ Ուզում եմ ասել, որ ունենք ուժեղ իշխանություն և ընդդիմություն, բայց ոչ իշխանական թև ենք տեսնում, ոչ ընդդիմության։ Ես չեմ ուզում պառակտում մտցնել, ես ուզում եմ համախմբման առաջարկ անել։ Ես 2 տարի է՝ պայքարի մեջ եմ, ով ինչ անում է հանուն Արցախի, միանում եմ իրենց։ Կապ չունի՝ ով է անողը, ինչ է անում։

Մենք էսօր բոլորին՝ ռուսին, ֆրանսիացուն, ասում ենք արի օգնի, բայց մենք մեզ չենք ասում, եկեք միավորվենք, միգուցե դրա մեջ է մեր հաջողության գրավականը։ Ոչ մեկ դրա մասին չի խոսում, անիմաստ փնտրտուքների մեջ ենք ընկել, դարձել ենք մուրացկան՝ էս դռան դեմը չոքած, էն դռան դեմը չոքած։ Ո՞ւր են արցախցիները, ո՞ւր են պարոնայք պատգամավորները, պարոնայք գեներալները, նախկին ու ներկա իշխանավորները ո՞ւր են, թող գան, միանան, էս հարցը մենակ մերը չի, էս հարցը բոլորինն ա, բայց մարդ չկա, 100-200 հոգի, խայտառակ վիճակ ա, համեմատեք 80 թվի հետ, գետինը ճղեք, մտեք մեջը»,- ասաց Վիգենը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ