Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:56 19-07-2023

Բավարար քանակությամբ պարեն հավաքելուց հետո կդիմենք ՄԱԿ-ին, որ տեղափոխեն Արցախ

Երեկ Ազատության հրապարակում կազմակերպված հավաքի ժամանակ 100+ ներկաների հետ, համաձայնեցինք, որպեսզի այս ակցիան ձեռնարկենք։ Հիմա ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ըստ հրապարակված ցուցակի քաղաքացիները կմոտենան և կբերեն առաջին անհրաժեշտության մթերքներն ու պարագաները։ Եվ երբ բավարար քանակությանմբ պարեն հավաքվի կդիմենք ՄԱԿ-ին, որ իրենց դրոշնեորվ ուղևորվի Արցախ։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Անուշ Հարությունյանը, ով ՄԱԿ-ի գրասենյակի մոտ քաղաքացիների բերած օգնությունն էր հավաքագրում, որպեսզի փոխանցի ՄԱԿ-ին։ Նա հյուս հայտնեց, որ ՄԱԿ-ի գրասենյակը կաջակցի նրանց, և կօգնի հավաքված օգնություն Արցախ տեղափոխել։

«Բոլոր լծակները, բոլոր այն ճնշումները, որոնք որ մենք կարող ենք իրականացնել, թե՛ բարոյական, թե՛ օրենքով նախատեսված ամեն ինչ պետք է անենք։ Ուզում եմ նաև խոսքս ուղղել ՄԱԿ-ի գրասենյակի ազգությամբ հայ աշխատակիցներին, մենք իրենց վրա մեծ հույս ենք դնում»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան