Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:18 15-07-2023

Ոչնչացվում է Ծաղկաձորի անգին բուսական ժառանգությունը

Ես հիմա Ծաղկաձորում եմ։ Այն բարբարոսությունը, որը տեղի է ունենում հենց հիմա այստեղ, բառերով ու նկարներով փոխանցել հնարավոր չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդուարդ Հայրումյանը։

«Քաղաքի փողոցների բարդակն ու անգրագետ իրականացվող շինարարությունը մի կողմ դրած՝ ոչնչացվում է քաղաքի կենտրոնի անգին բուսական ժառանգությունը։ Արմատախիլ են արվում 10-20-30 տարեկան թանկարժեք (անգին) եղևնիները՝ արմատների վրա լցվելով բետոն ու հենց արմատներին շարելով բորդյուրներ։

ՀՀ Կառավարություն, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia, Ծաղկաձորի համայնքապետարան անհրաժեշտ է շտապ կանգնեցնել այս բարբարոսությունը։

Ավելի մանրամասն շուտով տեսանյութով կներկայացնեմ»,- գրել է Հայրումյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ։



Ամենից շատ դիտված

17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
18:19 Երևանում՝ «MG» սուպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն վերածվել է մոխրակույտի
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:56 Ջորջ Քլունին նոր բիզնես է սկսում Ֆրանսիայում․ 65-ամյա դերասանը իտալական ռեստորան կբացի
19:48 Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած․ Շարմազանովը՝ իշխանությանը