Ուղիղ եթեր
Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 11:46 15-07-2023

Ուղիղ հատել ենք 25.000 մասնակիցների սահմանը․ Չալաբյան

Այսօր «Հայաքվե»-ն հրապարակելու է մասնակիցների թիվը։ Մարդիկ սկսել են քննարկել՝ ինչ է տալիս «Հայաքվե»-ն մեզ։

«Հայաքվեն» դառնում է հանրային դիսկուրսի կենտրոնական թեման։ Ասուլիսի ընթացքում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

«Իշխանությունն անցավ գոտկատեղից ներքև տարբեր միջոցների։ Եղան հարձակումներ «Հայաքվե»-ի ստորագրահավաքի կետերի վրա՝ խափանելով ստորագրահավաքը։ Բոլոր այն սադրիչները, որոնք փորձում էին այդպիսի ստոր միջոցներով հարձակում գործել, ստացան արժանի հակահարված և հասկացան, որ պարզապես շանս չունեն։ Ուզում եմ նման պոտենցիալ սադրիչներին զգուշացնել՝ ձեր բախտը մի փորձեք, մենք ամեն տեղ կոշտ հակահարված ենք տալու»։

Չալաբյանը անդրադառնալով ստորագրությանն ասաց՝ այս պահի դրությամբ մենք ուղիղ հատել ենք 25.000 մասնակիցների սահմանը։ «Երևան քաղաք 14915 մասնակից, ՀՀ այլ մարզեր՝ 9630 մասնակից և էլեկտրոնային ստորագրություն՝ 455 մասնակից։ Սա հրաշալի արդյունք է։ 7 շաբաթներից առաջին երկուսի ընթացքում մենք անհրաժեշտ նվազագույնի կեսը արդեն կարողացել ենք մոբիլիզացնել»։

Չալաբյանը կոչ արեց նաև մեր հայրենակիցներին մասնակցել ստորագրահավաքին։ Չալաբյանը հատուկ կոչով դիմեց բանակին և իրավապահ մարմիններին. «Ձեզանից շատերը արյուն են թափել մեր երկրի ազատության համար։ Դուք բոլորդ ծառայում եք մեր հայրենիքին։ Ձեզ փորձում են վերևից ահաբեկել, որպեսզի դուք չմասնակցեք Հայաքվեին։ Կոտրեք էդ երկմտանքը, կոտրեք էդ վախը։ Հայաքվեն ձեզանից յուրաքանչյուրի համար ա։ Հայաքվեն պաշտպանում ա ձեր քրտինքը։ Ձեր արյունը, ձեր պայքարը, ձեր ձայնը միացրեք քաղաքացիների ձայնին, բոլորս միասին պետք է հստակ ուղերձ տանք էն խմբակին, որն էստեղ ներկայացնում է թուրք-ադրբեջանական տանդեմը։ Դուք հայ ազգին չեք կարող ջարդել, մենք հաղթելու ենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
09:03 «Ի՞նչ գործ ունի» ՄԱՊ֊ի Ալիկի աղջիկը Քոչարյանենց տանը
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից