Մամուլ 3 տարի առաջ - 08:52 13-07-2023

Բաքոյանը գործի է անցել. Թագուհի Թովմասյանից հետո հանձնաժողովում «չիստկա» է անում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին պաշտոնից հեռացնելուց հետո, նույն հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը, ով փորել է Թովմասյանի ոտքի տակը, իր հաղթանակն է տոնում խորհրդարանում: Նա, խմբակցության ղեկավար Կոնջորյանը, քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, մեր աղբյուրի փոխանցմամբ, հիմա զբաղված են Ռուստամ Բաքոյանից հանձնաժողովի նախագահի կերպար կերտելով՝ «դասընթացներ» են պատրաստել՝ ինչպես նիստ վարել, ինչպես խոսել, երբ հայտարարություն տարածել:

Տեղեկացանք, որ Թագուհի Թովմասյանը իրեն պաշտոնազրկելուց 3 ժամ հետո ծառայողական ավտոմեքենան հանձնել է ԱԺ-ին: Եւ Բաքոյանն արդեն վարորդ է բերել, երեկվանից ծառայողական ավտոմեքենայով է շրջում, ինչը ՔՊ-ում ոչ միանշանակ է ընդունվել: Բացի այդ, երեկ, Հայկ Կոնջորյանի հետ նրա սենյակում քննարկել է ՄԻՊ հանձնաժողովի փորձագետների հարցը. ում, երբ հեռացնել: Քանի սույն հանձնաժողովի փորձագետները ՔՊ-ական չեն, որոշել են բոլորին ազատել, մաքրել հանձնաժողովը Թովմասյանի օրոք նշանակված բոլոր կադրերից՝ նրանց փոխարեն ՔՊ-ականների բերելով:

Իհարկե, օրենքով, Բաքոյանն իրավունք չունի որեւէ կադրային փոփոխություն անել, ինչպես չի արել օրինակ, Բաբկեն Թունյանը, ով Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահն է և Վահե Հակոբյանին նախագահի պաշտոնից հեռացնելուց հետո համակարգում է հանձնաժողովի աշխատանքները: Բայց Բաքոյանը մարտական է տրամադրված, Մարդու իրավունքների հանձնաժողովը պիտի իր կադրերով համալրի:
Այսինքն, Մարդու իրավունքների հանձնաժողովը դառնալու է միայն ՔՊ-ականների իրավունքների պաշտպանության հանձնաժողով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան