Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 00:52 12-07-2023

Արցախում մի խումբ անձինք ներխուժել ու ավիրել են փաստաբանական գրասենյակը․ տեսանյութ

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ այսօր առավոտյան ժամը 10։00-ից 11։00 ընկած ժամանակահատվածում, երբ ինքը գտնվել է դատական նիստում, իսկ մյուս փաստաբանը եղել է պետնախարարի հետ հանդիպման, մի խումբ անձինք են ներխուժել փաստաբանական գրասենյակ։

«Այդ ժամանակ գրասենյակում գտնվում էին միայն աղջիկ և կին աշխատողներ, և նրանց ներկայությամբ ֆիզիկական բռնություն գործադրելով, հայհոյելով ու տարբեր ոչ իրավաչափ գործունեություններ կատարելով ավիրել են փաստաբանական գրասենյակը, ոչնչացրել մի շարք փաստաթղթեր։ Իսկ այն ժամանակ, երբ այս ամենի մասին իրազեկվել է ոստիկանությանը, ոստիկանությունը արագ արձագանքման խումբը ուղարկելու ու այս ամեն ինչը վերացնելու փոխարեն սկսել է տարաբնույթ հարցեր տալ, որոնք այդ պահի դրությամբ էական նշանակություն չունեին»,- ասաց փաստաբանը։

Ռոման Երիցյանը նշեց, որ իր համար հասկանալի է, թե ինչու են այս գործողություններն իրականացրել կոնկրետ անձինք. «Սա կապված է երեկվա իմ քննադատությունների հետ։ Կոնկրետ նրանց նկատմամբ ես որևէ պահանջ չունեմ մեկ պարզ պատճառով, որովհետև նրանք եղել են մոլորեցված ու ուղղորդված որոշ պաշտոնատար անձանց կողմից»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երիցյանը հայտնել էր, որ Գլխավոր դատախազության դիմաց հավաքված փաստաբաններին ոստիկանության ներկայացուցիչները երեկ բերման են ենթարկել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն։ Բերման ենթարկելու գործողությունը զուգորդվել է փաստաբանների նկատմամբ գործադրվող շատ խիստ ֆիզիկական բռնությամբ, փաստաբանները ստացել են մարմնական վնասվածքներ։ Բերման ենթարկելու գործողությունը զուգորդվել է տարբեր բնույթի հայհոյանքներով։ Բացի այդ ոստիկանության ներկայացուցիչներից մեկը, ով քաղաքացիական հագուստով էր, ֆիզիկական բռնություն գործադրելով վերցրել է լրագրողի տեսագրող սարքը և ջնջել համապատասխան տեսագրությունները, որտեղ արձանագրված էին ոստիկանության գործողությունները, թե ինչպիսի բռնություն էին գործադրում փաստաբանների նկատմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին