Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 23:40 11-07-2023

Գյումրիի նախկին Սամարիթեր հիվանդանոցի շենքը տրվել է տեսչական մարմիններին

Անահիտ Չալիկյան

Լրագրող

2022թ.-ի տարեսկզբին կառավարության որոշմամբ Գյումրիի նախկին Սամարիթեր հիվանդանոցի շենքը անհատույց նվիրաբերվել է վարչապետի աշխատակազմի ենթակայության տակ գտնվող տեսչական մարմիններին, որոնց գործունեությունը մինչ կառավարության այս որոշումը վարձակալված տարածքներում է իրականացրել։

Գյումրիի նախկին Սամարիթեր հիվանդանոցի շուրջ զարգացումները սկսվեցին 2012թ.-ից, երբ Գյումրիի բժշկական կենտրոնի շահագործումից հետո քաղաքի վիրաբուժական եւ մարզային հիվանդանոցների հետ նորաբաց կենտրոն տեղափոխվեցին նաեւ Սամարիթեր հիվանդանոցի բոլոր բաժանմունքները: Հիվանդանոցում գործում էր հեմոդիալիզի բաժանմունքի մի մասը, որը ևս որոշ ժամանակ անց փակվեց։Սամարիթերի դատարկ շենքի շուրջ տարբեր քննարկումներ եղան.խոսակցություն եղավ, որ բժշկակական քոլեջը կտեղափոխվի Սամարիթեր հիվանդանոցի շենք, տարբերակները շատ էին, բայց փաստացի շենքը տևական ժամանակ դատարկ էր։

2022 թ.-ի տարեսկզբին կառավարության որոշմամբ նախկին Սամարիթեր հիվանդանոցի շենքի երկրորդ հարկի ձախակողմյան հատվածը անհատույց տրամադրվել է ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնին։
Տեսչական մարմնի աշխատակիցները տարածքը մասնակի վերանորոգել են, անցած տարվա հոկտեմբերից արդեն տեղափոխվել են։

Մինչև նախկին Սամարիթեր հիվանդանոցի շենք տեղափոխվելը քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժինը աշխատել է վարձակալած տարածքում, որտեղ ջեռուցում չի եղել, հարմարություններ չեն եղել, իսկ հիմա տեսչական մարմինը իր միջոցներով ստեղծել է նորմալ աշխատանքային պայմաններ։

Կառավարության որոշումով նախկին Սամարիթեր հիվանդանոցի երրորդ հարկի ուռոլոգիայի բաժանմունքից երեք սենյակ էլ հատկացվել է «Հայ անտառ» ՊՈԱԿ-ի Գյումրիի մասնաճյուղին։ Աշխատակիցները դեռևս չեն տեղափոխվել, որովհետև ավարտված չեն շինարարական աշխատանքները։

Նախկին Սամարիթեր հիվանդանոցում առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին ևս հատկացվել է տարածք, բայց առողջապահական տեսչական մարմնի աշխատակիցներն էլ չեն տեղափոխվել նոր շենք՝ պատճառը դարձյալ շինաշխատանքներն են, որովհետև տարածքը ոչ բարվոք վիճակում է գտնվում։ Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը