Ներքին 4 տարի առաջ - 12:00 13-10-2022

«Շենքը կառուցել են, գույքի համար միջոցներ չեն տրվել».Կառավարությունը 276,6 մլն դրամ ուղղեց 10 դպրոցի գույքի ձեռքբերմանը


ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 13-ի նիստում ԿԳՄՍ նախարարությանը հատկացված բյուջեում կատարեց վերաբաշխում և 276 մլն 678 հազար դրամ ուղղեց 10 դպրոցի գույքի ձեռքբերմանը:

Այդ դպրոցներն են.

«Երևանի Ղևոնդ Ալիշանի անվան N 95 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը,

«Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը,

«Երևանի թիվ 116 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը,

«Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան համար 122 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը,

«Երևանի Ջ. Աբրահամյանի անվան թիվ 111 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը,

««Հերացի» ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը,

«Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը,

«Օհանավանի Ս. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը,

«Պտղունքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը

«Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց դպրոցների վերանորոգմանն ու կառուցմանը զուգահեռ գույքի ձեռք բերումը՝ նշելով, որ սրանք այն դպրոցներն են, որոնք վերաներոգվել կամ կառուցվել են, սակայն գույքի ձեռք բերման համար միջոցներ չեն հատկացվել:

«Ունենք դեպքեր, որ շենքը կառուցում ենք, հետո մի տարի ման ենք գալիս, թե գույքը ոնց ձեռք բերենք, ինչ գույք ձեռք բերենք»,- ասաց վարչապետը և նշեց, որ նախապես մինչև անգամ վարագույրները պետք է նախագծվեն:

Անդրադառնալով ուսուցիչների ատեստավորման գործընթացին՝ վարչապետը նշեց, որ այդ համակարգը կայացման իր վերջնական փուլում է, և պետք է արդարությունը և արդյունավետությունն ապահովել:

«Մենք պետք է համոզված լինենք, որ մեր երեխայի հետ առնչություն ունեցող ցանկացած ոք ունի պատշաճ որակավորում, այսինքն՝ հիմա խնդիրը հնարավորինս արագ ներդնել մանկապարտեզների, դաստիարակ ուսուցիչների, արվեստի դպրոցների ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգ, որի էֆեկտներից մեկը նրանց պատշաճ աշխատավարձ ստանալն է»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ կամավոր ատեստավորման գործընթացին զուգընթաց ուսուցիչների շրջանում բավական մեծ ակտիվություն կա, նրանք միջոցներ են ձեռնարկում վերապատրաստվելու համար, երբեմն գումար են ծախսում դրա համար:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի

Ձեզ գուցե հետաքրքրի