Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:17 11-07-2023

ՀՀ դրոշը պետք է լինի ամբողջական, չգունաթափված և մաքուր

Հայաստանի Հանրապետության դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու համար սահմանվում է ընդհանուր պահանջ՝ անկախ նրանից՝ դրոշը բարձրացված է պետական շենքի վրա, թե տեղադրված է մեկ այլ վայրում:

«Փաթեթի հիմնական նպատակն է խստացնել դրոշին ներկայացվող պահանջները և այնպես անել, որ դրոշի պահանջների խախտումները պատժելի լինեն բոլոր դեպքերում՝ անկախ նրանից՝ այն բարձրացված է պետական շենքի վրա, թե տեղադրված է մեկ այլ վայրում: Բացի այդ՝ նման խախտումների նկատմամբ վերահսկողությունն առաջարկվում է վերապահել միայն ոստիկանությանը, որ այն կարողանա տույժեր կիրառել՝ առանց վարչական դատարան դիմելու»,- ԱԺ-ում ասաց Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը:

Գործող կարգավորումներով՝ բարձրացված ՀՀ դրոշը պետք է լինի ամբողջական, չգունաթափված և մաքուր, ընդ որում՝ դրոշի ներքևի մասը պետք է գտնվի գետնից 2.5 մետրից ոչ պակաս բարձրության վրա: Դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար սահմանված է վարչական պատասխանատվություն՝ մասնավորապես տուգանքի նշանակում՝ 30-50 հազար դրամի չափով: Նշված կարգավորումները ներկայումս տարածվում են շենքերի վրա բարձրացված դրոշների վրա: Իսկ ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց աշխատասենյակներում կամ այլ վայրերում տեղադրված դրոշներին կամ օրենքով նախատեսված փոխադրամիջոցների վրա ամրացված դրոշներին, ապա այս դեպքում դրոշին ներկայացվող պահանջների խախտումները չեն ենթարկվում վարչական պատասխանատվության:

«Կարևորելով դրոշի՝ որպես պետական խորհրդանիշի արժևորումը՝ նախագծով առաջարկվում է հստակեցնել դրոշին ներկայացվող պահանջները: Մասնավորապես, դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջը սահմանել որպես ընդհանուր պահանջ՝ անկախ նրանից՝ դրոշը բարձրացված է պետական շենքի վրա, թե տեղադրված է մեկ այլ վայրում»,-նշեց փոխնախարարը:

Դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կտուգանվեն 30-50 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձինք՝ 70-100 հազար դրամի չափով:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից