Ներքին 3 տարի առաջ - 19:17 07-07-2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Բահրեյնի դեսպանին է ներկայացրել ներդրողների համար Հայաստանի առավելությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բահրեյնի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նասեր Մուհամմադ Յուսուֆ Ալ-Բելուշիին (նստավայրը՝ ք. Հռոմ):

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր առաքելության մեջ: Փոխվարչապետն ընդգծել է, որ երկու երկրների առևտրատնտեսական կապերի զարգացման մեծ ներուժ կա:

Մհեր Գրիգորյանը ներկայացրել է դեսպանին ներդրողների համար Հայաստանի առավելությունները, խոսել տարածաշրջանային ենթակառուցվածքային և էներգետիկ խոշոր ծրագրերում Հայաստանի մասնակցության հնարավորությունների մասին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բահրեյնի երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավոր ուղղությունները:

Կողմերը հայտնել են պատրաստակամություն համատեղ ջանքեր գործադրելու հայ-բահրենյան հարաբերությունների խորացման ուղղությամբ՝ այդ համատեքստում ընդգծելով միջկառավարական հանձնաժողովի ձևավորման անհրաժեշտությունը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ