Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:53 07-07-2023

Մոտ 4000 զոհ ենք ունեցել, բոլորը պետք է պատասխան տան ամեն ինչի համար

Համոզված եղեք, որ Միքայել Արզումնանյանին էլ կհրավիրենք ԱԺ քննիչ հանձնաժողով։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանն՝ անդրադառնալով Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի հայտարարությանը։

«Ում հրավիրում ենք, իրենց հետ պայմանավորվում ենք նախապես՝ իրենք բաց են ուզում պարզաբանումներ տալ, թե փակ։ Եթե գաղտնիք պարունակող բան լինի, կարող ենք այդ հատվածները փակել, բայց բաներ կան, որ իր առաջարկով կամ պահանջով կարող են բաց լինել։ Օրինակ, Դավիթ Տոնոյանը ցանկություն է հայտնել, որ որոշ մասը բաց լինի, կարծում եմ՝ մենք իր այդ ցանկությունը կբավարարենք»։

Անդրադառնալով Արեգասարի հանձնումն իրեն վերագրելուն և բարձարացրած հարցին, թե եթե ինքն է սեպտեմբերի 29-ին հրամայել հանձնել այդ գրավված բարձունքը, ապա ինչո՞ւ դեռևս այն ժամանակ դրա համար պատասխանատվության չի ենթարկվել ու ինչու է դրանից գրեթե մեկ ամիս անց նշանակվել ՊԲ հրամանաատար, Մելքոնյանն ասաց, որ հիմա քրեական գործ է հարուցված գործը ոչ կարճվել է, ոչ էլ դատարան է մտել, երբ կավարտվի՝ բոլորին էլ ամեն ինչ պարզ կլինի։

«Արզումյանյանը, որ այդքանն ասում է, պետք է նաև ասի, թե ՊԲ հրամանատար նշանակվելուց առաջ ինչ պաշտոն է զբաղեցրել, ինքն իրավսու եղե՞լ է։ Ինքը չի ասում՝ ինչ պաշտոն է զբաղեցրել։ Ես չեմ ուզում ինքս ասել, թե ինչ պաշտոնի է եղել, ինքը պետք է ասի։ Բա այդ դեպքում ինքն ինչ է արել այնտեղ»։

Նա նաև ընդգծեց, որ Արզումյանյանին ՊԲ հրամանատար նշանակել է Արայիկ Հարությունյանը։ «Դուք այդ հարցը պետք է տաք Ղարաբաղի նախագահին, թե ինչպես եղավ, ոնց եղավ»։

Դիտարկմանը, թե արդյոք նման նշանակումները չէին համաձայնեցվում Նիկոլ Փաշինյանի հետ՝ նա պատասխանեց, որ ինքն այդ հարցին չի կարող պատասխանել։ Անդրադառնալով հնչող մեղադրանքներին, թե բանակի բարձրաստիճան զինվորականներին քավության նոխազ են դարձնում և պարտության մեղքը բարդում են իրենց վրա՝ Մելքոնյանն ասաց, որ մոտ 4000 զոհ ենք ունեցել, ամեն մարդ պետք է պատասխան տա էդ ամեն ինչի համար։ «Ի՞նչ քաղաքական հետապնդում, Արզումանյա՞նն է քաղաքական հալածյալ, թե մյուսները։ Քրեական գործը կմտնի դատարան, ու դատարանը կպարզի՝ այդ մարդը արդար էր, թե մեղավոր։ Մենք իրեն ոչ մեղադրում ենք ոչ էլ կարող ենք պաշտպանել»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից