Ներքին Խոսք 3 տարի առաջ - 10:58 07-07-2023

Ալիևը մտավախություններ ունի Պաշտպանության բանակի վերաբերյալ

Արցախի Հանրապետությունում գործող Պաշտպանության բանակը ձևավորված է արցախահայերից, ասել է թե՝ Արցախում գրանցում ունեցած անձանցից։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե եթե Հայաստանը շահագրգռված է խաղաղությամբ, ապա պետք է իր զինված ուժերը դուրս բերի Ղարաբաղից։

«Առհասարակ, երբ պատմությունը նայում ենք, նայում ենք Պաշտպանության բանակի ձևավորման պատմությունը, ապա ակնհայտ է, որ առաջին հերթին եղել են Արցախում ձևավորված ինքնապաշտպանական ջոկատները, որոնք հետագայում նաև աջակցել են Հայաստանից գնացած մեծ թվով կամավորներ։

44-օրյա պատերազմից անմիջապես հետո պարտադիր ժամկետային ծառայողների ծառայությունը Արցախում Հայաստանի Հանրապետությունը փաստորեն դադարեցրել է։ Դրանից հետո այնտեղ եղած զինծառայողները տեղափոխվել են կամ զորացրվել են, փաստացի հետպատերազմական ժամանակահատվածում Հայաստանի գրանցում ունեցող որևէ քաղաքացի Պաշտպանության բանակում չի ծառայում»։

Նա ընդգծեց, որ այսօր էլ Պաշտպանության բանակը ձևավորված է բացառապես Արցախի գրանցում ունեցող մեր հայրենակիցներից և ունի ինքնապաշտպանական բնույթ։ «Ադրբեջանի նախագահի հայտարարությունը ունի մեկ նպատակ՝ մի կողմից Ադրբեջանը հայտարարում է, այսպես կոչված՝ հակաահաբեկչական գործողության մասին, ժողովրդական լեզվով ասած՝ որոշակի տեղային գործողությունների կիրառման մասին, դրա պատրաստման փորձի մասին, մյուս կողմից՝ փորձում է միջազգային հանրության համար լեգիտիմ փաստեր ստեղծել, թե ինչու է այդ քայլին գնում։

Իրականում այն, ինչ Ադրբեջանը որպես հիմք ներկայացնում է, որևէ ձևով հիմնավորված չէ։ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, բայց ցույց են տալիս, որ իրավիճակը բավականին վտանգավոր է, որովհետև Ադրբեջանը սպառնում է ուժի գործադրմամբ»։

Անդրադառնալով Ալիևի հաճախակի արվող շեշտադրմանը, թե ռուսական խաղաղապահ ուժերը ժամանակավորապես են տեղակայված Արցախում՝ Աբրահամյանն ասաց, որ Ադրբեջանն ակնհայտորեն ցույց է տալիս, որ ռուսական խաղաղապահների մանդատի ժամկետը չի երկարացնելու, բնականաբար, դա նշանակում է, որ 2025 թ․-ին ունենալու ենք ծանրահեղ իրավիճակ, եթե իհարկե իրադարձությունները շատ արագ չզարգանան և այլ փոփոխություններ մեր տարածաշրջանում տեղի չունենան։

Ինչ վերաբերում է Պաշտպանության բանակի լուծարման Ալիևի ցանկությանը՝ նա ընդգծեց, որ Արցախի Պաշտպանության բանակը Արցախում ապրող մեր հայրենակիցների ինքնապաշտպանության ապահովման և, առհասարակ, անվտանգության ապահովման երաշխավորն է։ «Դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ դա շարքից դուրս բերելու համար, քանի որ Արցախի ադրբեջանացման գլխավոր խոչընդոտներից մեկը հենց Արցախի ինքնապաշտպանության բանակի գոյությունն է»։

Նա ընդգծեց, որ Ալիևը շարունակում է մտավախություններ ունենալ Արցախի Պաշտպանության բանակի հետ կապված։ «Եթե չունենար, ապա այդ հարցն այդքան սուր չէր դրվի։ Թեև Ադրբեջանը խոսում է իր գերակայության թվաքանակի և բանակի անգամներով առավելության մասին, բայց Արցախում պատային իրավիճակ է ստեղծված և յուրաքանյուր մարդ, ով այսօր մարտական դիրքերում է, շատ ուղիղ կերպով գիտակցում է, որ այդ դիրքերում պաշտպանություն իրականացնելով՝ պաշտպանում է ավելի խորքում գտնվող իր հարազատներին, ընտանիքին և, բնականաբար, նրանց կամքը, ուժը և նպատակասլացությունը շատ ավելի ուժեղ է ադրբեջանցիներից։ Հետևաբար Ալիևն, այո, որոշակի մտավախություններ ունի Պաշտպանության բանակի հետ կապված»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից