Ներքին Խոսք 3 տարի առաջ - 10:46 07-07-2023

Դավիթ Տոնոյանը ԱԺ քննիչ հանձնաժողովից պաշտոնական հրավեր չի ստացել

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 44-օրյա պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովից պաշտոնական հրավեր չի ստացել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։

«Այսինքն, այս պահի դրույթամբ ոչ օր է հայտնի, ոչ էլ անգամ հրավեր կա»։

Անդրադառնալով հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե եթե պարոն Տոնոյանը ցանկանա՝ ուղիղ հեռարձակմամբ կլինի իր բացատրություններ տալը հանձնաժողովում՝ Հովհաննիսյանն ընդգծեց, որ Տոնոյանն ինքն է առաջինը հանդես եկել այդ մասին հայտարարությամբ։

«Դրանից ավել, որևէ բանի չեմ տիրապետում»։

Հիշեցնենք, որ Տոնոյանի հայտարարությունում ասվում է. «2022 թվականի հունիսի 15-ին հայտարարության մեջ ներկայացրել եմ կասկածներս ԱԺ «Քննիչ հանձնաժողովի» իրական նպատակների մասին: Դրանք հաստատվեցին վերջին շրջանում, երբ հանձնաժողովի նախագահը փաստացի մերժեց հրապարակային առաջարկս՝ բաց նիստ անցկացնել Նիկոլ Փաշինյանի եւ իմ մասնակցությամբ:

«Քննիչ հանձնաժողովի» նպատակների եւ աշխատաոճի հանդեպ ունեցածս բոլոր վերապահումներով հանդերձ որոշել եմ ներկայանալ այդ մարմին՝ բացատրություններ տալու եւ հարցերին պատասխանելու նպատակով: Նման որոշման հիմք են հանդիսացել հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթը եւ դրան հաջորդած ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունները, ինչպես նաեւ հանրային պահանջը»:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ