Ներքին 3 տարի առաջ - 23:00 06-07-2023

ՊՎԾ-ն գիտի, որ պետպատվերը «կերել են», բայց դեռ ուսումնասիրում է

Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության նախկին պետ Ծաղիկ Վարդանյանն օրեր առաջ բարձրաձայնել էր պետպատվերի համակարգում եղող խնդիրների մասին, և դրանք վերնագրել Պետական պատվերի ոդիսականը։

Նա գրել էր. «Հայաստանում շուրջ 1,5 մլն. քաղաքացի պետական պատվերով հիվանդանոցային և դժվարամատչելի հետազոտությունների բժշկական օգնության ծառայություններ ստանալու իրավունք ունի, այն նրանց սոցիալական երաշխիքն է՝ տրված պետության կողմից, իսկ թե ինչքանով է այն ռեալիզացվում՞։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում Առողջության Իրավունք ԻՀԿ-ն զանգեր է ստանում կապված պետական պատվերից օգտվելու անհնարության հետ: Մենք հարցում ենք իրականացրել ՀՀ կառավարություն և ստացել ենք պատասխան առողջապահության նախարարությունից ներկա իրավիճակի վերաբերյալ. չհասկացանք ինչու, «մոռացել էին» պատասխանը առաքել, կառավարության աշխատակիցի օգությամբ ստացվեց։ Ըստ նախարարության՝ եթե շուրջ 2,5մլրդ. լրացուցիչ գումար տրամադրեն, կլինի ամեն ինչ հեքիաթային: Նիկոլ Փաշինյան, ՀՀ Կառավարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն, եթե առողջապահության նախարարության հաշվարկները, կանխատեսումները իրականում անպիսինն է, ինչպես պատասխանել են մեզ, ապա պետական միջոցների ճիշտ օգտագործումը մեծ վտանգի տակ է: Առաջարկում եմ հանգամանորեն ուսումնասիրել և հետո գումարներ հատկացնել: Համարյա բոլոր բժշկական կազմակերպություններում հերթագրումներ են, նամանավարդ հետազոտությունների մասով, իսկ «Արմեդ» համակարգում այլ պատկեր է:

Մի խոսքով՝ քաղաքացին, ունենալով չարորակ նորագոյացություն ախտորոշում, վճարովի է վիրահատվում, հետազոտվում և դեռ երկար ժամանակ ծախսեր է անելու իր առողջության համար: Համոզված եմ, նման մոտեցումներով 2,5 մլրդ. չէ 5 մլրդ ամգամ ավելանալու դեպքում նույն պատկերն է լինելու: Իմ համոզմունքի համար ես ունեմ հստակ բացատրություն: Այս ամենին գումարվում է, որ առողջապահության նախարարությունում մեծ արշավանք է սկսվել պետական պատվերով ներկայացվող դեպքերի վրա, խրախուսվում և պարգևավար են ստանում այն աշխատակիցները, ովքեր մերժում են դեպքերը, ովքեր տարիների վաստակ ունեցող բժիշ-գիտնականների կարարած վիրահատությունները համարում են ոչ ճիշտ: Կա մի «հրաշալի» նորարարություն՝ «էլիտար» աշխատակիցներ, ովքեր համատեղում են իրենց պրակտիկ բժշկի աշխատանքը պետական պատվերի դեպքեր դիտարկելու հետ:

Հարգելի ՀՀ պետական վերահսկողական ծառայություն, ուսումնասիրեք, օրինակ՝ ո՞վ է դիտարկում պետական պատվերի մանկական վերականգնողական և նեղ մասնագիտական դեպքերը, կարող է պատահաբար հայտնաբերեք, որ սույն անձը աշխատում է հենց այդ նույն հիմնարկում, որի դեպքերը նա որպես առողջապահության նախարարության աշխատակից դիտարկում է: Եվ ինչ կարգավորումով է, որ պետական պատվերի դեպքերը ընդունելը և հետևաբար գումարներ տալը կապված է տարբեր կլինիկաների շահերը ներկայացնող, հազար թելերով տարբեր հիվանդանոցների հետ կապված բժիշկներից՞:

Հ.Գ. Հիմա այս իրավիճակը ստեղծել եք, որ «հարմարվե՞ն» բժշկական կենտրոնները և քաղաքացիները պարտադիր ապահովագրության սպասվելիք քաոսին: Դուք ինքաքննադատությունից և առողջ մտածելուց շատ հեռացել եք, քաղաքացին է տուժվում, ցավալին դա է»:

Այսօր Oragir.News-ը փորձեց ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից պարզել՝ արդյոք ուսումնասիրություն սկսել են, խախտումներ կան, թե ոչ։

ՊՎԾ մամուլի խոսնակ Լանա Ասատրյանը Oragir.News-ին փոխանցեց, որ գրառմանը ծանոթ են և ուսումնասիրություններ իրականացնում են։

«Այս պահին մենք ուսումնասիրություններ իրականացնում ենք։ Մենք ուսումնասիրություններ անցկացնում ենք նաև պետական առողջապահական գործակալությունում Էրեբունի ԲԿ-ում և բնականաբար քաղաքացու կողմից հնչեցված հարցին էլ ենք անդրադառնալու։ Մենք անընդհատ ուսումնասիրություններ ենք անում և մեր արած աշխատանքը հրապարակում»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից