Երևան +17°
Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 13:43 06-07-2023

Իշխանության ներկայացուցիչները Արցախի շահերին խանգարող հայտարարություններ են հնչեցնում

Ցանկալի կլիներ, որպեսզի Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները ձեռնպահ մնային մեր ընդհանուր գործին և Արցախի շահերին խանգարող և ինքնորոշման իրավունքը կասկածի տակ դնող հայտարարություններից։ Այս մասին Երևան-Ստեփանակերտ տեսակամրջի ժամանակ ասել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը՝ պատասխանելով ՀՀ որոշ իշխանական պաշտոնյաների և պատգամավորների հայտարարությունների մասին հարցին Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ։

«Անվերապահորեն կարող եմ ասել, որ ՀՀ հանրային իշխանությունը ներկայացնող մարմինների ներկայացուցիչների կողմից նման հայտարարություններ չհնչեն, որոնք իրենց վնասն են հասցնում ընդհանուր գործին։ Պետք է ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք չեն բխում Արցախի ժողովրդի շահերից ու կասկածի տակ են դնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Ես ուզում եմ, որ ՀՀ մեր հայրենակիցներն ու հայաստանյան հասարակությունը շատ ավելի ճիշտ և հստակ հասկանան, թե ինչ իրավիճակ է այսօր Արցախում։ Մենք ամեն օր բարձրաձայնում ենք սրա մասին, բայց իրավիճակի լրջությունը, անգամ հայաստանյան հասարակության մեջ ամբողջական չի ընկալվել։ Այն հանդարտությունը, որ կա Հայաստանում, երբեմն նաև հայկական Սփյուռքում Արցախի ժողովրդի ճակատագրի վերաբերյալ, ինձ համար անընդունելի է»,- ասաց նա։

Ստեփանյանն ընդգծեց, որ ՀՀ խորհրդարանականները պետք է զերծ մնան վերոնշյալ հայտարարություններից ու առաջնորդվեն առնվազն չվնասելու տրամաբանությամբ։
«Մյուս կողմից միջագային հանրության համար ցանկալի չէ նոր պետությունների ձևավորումը։ Ինչ-որ մի պահի միջազգային հանրությունը ստեղծել է տարածքային ամբողջականության սկզբունքը, որը որպես ճիպոտ օգտագործում է ինքնորոշման իրավունքի ճանապարհով գնացող ժողովուրդների վրա»,- ասաց ԱՀ ՄԻՊ-ը։


«Պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանն այսօր ցանկացած առիթ օգտագործելու է «Կարմիր խաչին» Արցախից հանելու համար։ Միակ միջազգային ներկայությունը, որ մենք ունենք այսօր Արցախում, Կարմիր խաչն է, որը քիչ թե շատ իր չեզոքության, անկախության սկզբունքները միշտ պահպանելով՝ փորձում է հումանիտար իրավիճակին ինչ-որ ձևով օգտակար լինել և հարցերը կարգավորել», - ասաց ԱՀ ՄԻՊ-ը։

Ինչպես շեշտեց Ստեփանյանը, միջազգային հումանիտար առաքելություն իրականացնող կազմակերպությանը նման քաղաքական պահանջներ ներկայացնելը հակասում է միջազգային հումանիտար իրավունքին։ Նրա խոսքով՝ հումանիտար աջակցության համար սահմանված է չորս հիմնական սկզբունք, որոնցից երկուսն են չեզոքությունն ու անկախությունը։

«Այսինքն՝ հումանիտար առաքելություն իրականացնող կազմակերպությունն ինքը պետք է որոշի, թե ինչպես է աջակցությունը տրամադրում շահառու կամ տուժած ժողովրդին։ Այս առումով ամեն անգամ, երբ Ադրբեջանն ուղղակի քաղաքականացնում է «Կարմիր խաչի» ներկայությունն Արցախում, նա դեմ է դուրս գալիս միջազգային հումանիտար իրավունքին։ Վստահ եմ, որ սա գիտակցում են նաև «Կարմիր խաչի» ամենաբարձր օղակներում»,- ասաց ԱՀ ՄԻՊ-ը՝ շեշտելով, որ ԿՄԽԿ-ն պետք է շարունակի աշխատել չեզոքության և անկախության տրամաբանության մեջ և չտրվի Ադրբեջանի կողմից հարուցվող քաղաքական խոչընդոտներին։

Անդրադառնալով Արցախ հումանիտար բեռների մատակարարմանը՝ Գեղամ Ստեփանյանն ընդգծեց, որ դեղորայքի և բուժառուների փոխադրումը ԿԽՄԿ-ի կողմից այսօր էլ իրականացվում է, մինչդեռ հումանիտար այլ նշանակության բեռների փոխադրումը, որն իրականացվում էր ռուս խաղաղապահների միջոցով, հունիսի 15-ից հետո մինչ օրս չի վերականգնվել։
«Հույս ունեմ, որ եթե որևէ այլ ձևով հնարավոր չլինի այն վերականգնել, ապա «Կարմիր խաչը» պատասխանատվություն կստանձնի նաև այս ուղղությամբ», - եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ