Երևան +16°
copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 21:00 05-07-2023

Թոփ 10. երբ և ինչպես է Նիկոլ Փաշինյանը «բռնաբարել» Սահմանադրությունը

Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 5-ին, ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորանքի ուղերձ է հղել, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, թե քանի անգամ է նույն Նիկոլ Փաշինյանը ոտնահարել Սահմանդրությունը, ապա այս շնորհավորանքը նման է նրան, որ բռնաբարողը շնորհավորի իր զոհի ծնունդը, մաղթի նրան քաջ առողջություն, հաջողություններ հետագա կյանքում և իր օգնությունը՝ անհրաժեշտության դեպքում։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ և առանձնացրել 10 դեպք, երբ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը կոպիտ ձևով ոտնահարել են Սահմանադրությունը։

Ձեզ ենք ներկայացնում վարչապետ Փաշինյանի՝ Սահմանադրությունը խախտելու թոփ տասնյակը։

«1․ 2018 թվականի հոկտեմբերին Ազգային ժողովի պաշարումը՝ քաղաքացիներին օգտագործելով։ Ընդ որում վստահ եմ, որ այդ քաղաքացիների մեծամասնությունը, շատերին անձամբ եմ ճանաչում, իրենց գլխին են տալիս, որ մասնակցել են այս գործողությանը։

2․ 2019 թվականի մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանի կոչով շրջափակվեցին դատարանի շենքերը, որով սկսվեցին դատարանների նկատմամբ ոտնձգությունները։

3․ Սահմանադրության հակասահմանադրական փոփոխություններ, որով Սահմանադրական դատարանը զավթվեց ՔՊ-ականների կողմից։

4․ ՔՊ-ական Կարեն Անդրեասյանին և մի շարք այլ անձանց, որոնք իրավունք չունեին լինելու Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ), այնտեղ նշանակելը։

5․ Օրենքների խտրական կիրառումը։ Օրինակ՝ մոտ 1 տարվա կյանք ունեցած «Ծանր վիրավորանքի» օրենքը, որը միակն էր, որ հատկապես դրսի հակազդեցության հետևանքով վերացավ։

6․ «Կալանքի դատարաններ» ստեղծելը։ Փաստաբանները այն կոչեցին «Կալանքի դատարաններ», որովհետև նրանց հիմնական խնդիրը կալանքին իրավական ձևակերպում տալն էր։ Այն նույնպես 1 տարվա կյանք ունեցավ։

7․ 2021 թվական։ Մուրճը ձեռքին ընտրարշավ կատարելը։

8․ Ընտրական օրենսգրքի այն փոփոխությունը, որով վերացավ ռեյտինգային ընտրակարգը, դրանով տեղում բնակվող քաղաքացիները զրկվեցին իրենց ներկայացուցիչը խորհրդարանում ունենալու հնարավորությունից։

9․ Կորոնավիրուսի ժամանակ քաղաքացիների իրավունքների լուրջ սահմանափակումները։

10․ ՀՀ Սահմանդրության նախաբանում ամրագրված արժեքների նկատմամբ ոտնձգությունը՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը, Ցեղասպանության ուրացումը»,- շեշտեց Ռուբեն Մելիքյանը։

Նրա խոսքով՝ գործող իշխանությունը Սահմանդրության կոպիտ խախտումներ է թույլ տվել նաև ընտրովի կառույցներում․ «Տեղական ինքնակառավարման մարմիններում (ՏԻՄ) և բուհերում ընտրված թեկնածուների նկատմամբ ոտնձգությունները՝ Երևանի պետական համալսարան, Բրյուսովի անվան պետական համալսարան․․․»։

Ամենից շատ դիտված