Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 10:00 26-06-2024

Նիկոլ Փաշինյանը միշտ էլ սուտ է խոսել․ քաղաքացիները՝ ՀՀ սահմանադրությունը փոխելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում ամենատարբեր առիթներով խոսել ՀՀ սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին, սակայն որևէ քայլ այդ մասով չի իրականացվում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ իրենց կարծիքով՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն անընդհատ խոսում, բայց չի անում Սահմանադրական փոփոխություններ։

«Ինքը միշը էլ սուտ է խոսել», «Նա իր խոսքի տերը չի, բոլորովին», «Մենք չենք ուզում փոխել, մենք չենք ուզում թուրքին լսել՝ Ալիևին, ինքն է ուզում թող գնա թուրքի հետ ինչ ուզում է անի, մենք հայ ենք» այսպես պատասխանեցին որոշ քաղաքացիներ։

Հարցվածների մի մասն էլ նշեց, որ Նիկոլ Փաշինյանը Սահմանադարությունը անպայման կփոխի․ «Ես հավատում եմ մեր վարչապետին, ժամանակը գա՝ կանի»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «հնարավոր չէ խաղաղության պայմանագիր կնքել, եթե Հայաստանի Սահմանադրությունը մնա անփոփոխ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ